Լեգենդար բրիտանական The Rolling Stones խմբի անդամ Միք Ջագերի սիրային նամակներն աճուրդով վաճառվել են 302 000 դոլարով: Ամերիկացի երգչուհի Մարշա Հանթին հասցեագրված վոկալաիստի ռոմանտիկ նամակների հավաքածուն այսօր վաճառվել է վաճառվել է Sotheby’s աճուրդի տան լոնդոնյան աճուրդի ժամանակ,- հայտնում է ITAR-TASS-ը:
Համարվում է, որ Հանթը ներշնչել է Ջագերին, որպեսզի ստեղծի 1969-ին ձայնագրված հայտնի Brown Sugar երգը: Նա Ջագերի սիրուհին է եղել, և 1970-ի նոյեմբերին նրանք դմոստր են` Քարիսին: 1969-ի հուլիսին և օգոստոսին գրված նամակների վերջնական արժեքը զգալիորեն գերազանցել է փորձագետներին նույնիսկ ամենահամարձակ կանխատեսումները: Մինչև աճուրդը հավաքածուն գնահատվել է 113-161 000 դոլար:
«Ժամանակն այս նամակներին տեղ է ապահովել մեր մշակութային պատմության մեջ»,- նշել է Հանթն աճուրդից հետո:
Վաճառված նամակներում Ջագերը խոսել է նաև պոեզիայի, արվեստի մարդկանց հետ հանդիպումների, չիրականացված համատեղ նախագծի, խմբի հիմնադիր և կիթառահար Բրայան Ջոնսի մահվան մասին: Ջագերի և Հանթի ռոմանտիկ հարաբերությունները տևել են մեկ տարուց պակաս և դրանից որոշ ժամանակ հետո էլ գաղտնի էին մնում:
Այս տարի The Rolling Stones-ը նշել է իր 50-ամյակը:










































