Friday, 17 07 2026
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի սատարում Սերժ Սարգսյանին. մամուլ

«Հայաստանում, փաստորեն, կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրադարձության գնահատականը տալիս են ոչ թե ըստ այնմ, թե ինչ է դա նշանակում, այլ ըստ այնմ, թե ինչպես են իրենք ուզում տեսնել այդ իրադարձությունը կամ ինչպես է իրենց ձեռնտու: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե չի առաջադրվում նախագահի թեկնածու, նախագահական առաջիկա ընտրություններում որևէ մեկին չի սատարում, և ընդդիմադիր դաշտում ոմանք ձև են անում, թե տոնում են իրադարձությունը, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին չի սատարում»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.

«Ծառուկյանը, սակայն, չի հայտարարել, թե Սերժ Սարգսյանին չի սատարում, նա ասել է՝ որևէ մեկին չի սատարում: Սա նշանակում է, որ չի սատարում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ոչ մի թեկնածուի, որ կառաջադրվի նախագահի թեկնածու կամ թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի: Թվում է, թե սա առնվազն նույնպիսի վերաբերմունք է նախագահի բոլոր թեկնածուների նկատմամբ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանը միակ թեկնածուն է, որ ոչ տեսականորեն, ոչ գործնականում Գագիկ Ծառուկյանի աջակցության կարիքը չունի: Գագիկ Ծառուկյանից Սերժ Սարգսյանի միակ ակնկալիքն այն է, որ նա գնա՝ նստի իրենց տանը և ոչ մի բանի չխառնվի: Ծառուկյանը հենց դա էլ արել է: Ընդ որում, արել է այն բանից հետո, երբ շատերն ընդդիմադիր դաշտում իրեն են վերապահել իրադարձությունները հանգուցալուծողի գլխավոր դերը, ժողովրդին հավաստիացրել են, թե հեսա-հեսա ԲՀԿ-ն անցնում է ընդդիմության կողմը, որ կազմաքանդի ավազակապետությունը: Ու երբ ընդդիմադիր դաշտը սպասում է, որ Գագիկ Ծառուկյանը ստանձնելու է Չապաևի դերը և սեփական կյանքի գնով ընդդիմությանը բերի իշխանության, Գագիկ Ծառուկյանը ասում է՝ դե՜ դուք կայֆ արեք, ես թռա: Այսինքն, անում է այն, ինչ պետք է աներ, և կույր էր պետք լինել՝ այդ դերակատարումը չտեսնելու համար:

Գլխավոր հարցը հետևյալն է. ինչու Գագիկ Ծառուկյանը չի հայտարարում, թե սատարում է Սերժ Սարգսյանին: Պատասխանը տրվեց արդեն, որովհետև Սերժ Սարգսյանը հիմա չունի Գագիկ Ծառուկյանի աջակցության կարիքը: Սերժ Սարգսյանի առաջ կանգնած հակառակորդի ուժերն այնպիսին չեն, որ նա ողջ բանակը օգտագործի: Գագիկ Ծառուկյանը մնում է ռեզերվում և Սերժ Սարգսյանի հրամանով մարտադաշտ կմտնի այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի: Ծառուկյանը կատարում է այն դերակատարումը, որ պետք է կատարեր, նա ապահովում է Սերժ Սարգսյանի հաղթանակն առաջիկա նախագահական ընտրություններում: Հարցերի հարցը, ուրեմն, հետևյալն է. իսկ ի՞նչ էին անում նրանք, ովքեր դիֆերամբներ էին ձոնում Գագիկ Ծառուկյանի հասցեին: Կամա, թե ակամա՝ ընդամենը մեկ բան, ապահովում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում: Եվ այս տրագիկոմեդիան իրականում երեք արար ունի, երկուսն ավարտվել են, առաջիկայում մենք նաև երրորդ արարի ականատեսը կլինենք:

Գագիկ Ծառուկյանի դերակատարումը սրանով ավարտված չի կարելի համարել: Սերժ Սարգսյանի պլանների մեջ է մտնում ոչ միայն առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելը, այլև քաղաքական ողջ դաշտը սեփական վերահսկողության տակ պահելը: Կախված պահի անհրաժեշտությունից, Ծաոուկյանին կվերապահվի որոշակի դերակատարում, և չի բացառվում՝ դա լինի ընդդիմադիր դերակատարում: Ասենք, օրինակ, նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է հայտարարել այլընտրանքից ընդդիմադիր դառնալու մասին, որպեսզի ողջ ընդդիմությունը կամ դրա մի հսկայական մասն իմանա, թե որն է լինելու այն պրագմատիկ քայլն առաջիկա հինգ տարում, որ հանգեցնելու է ավազակապետության կազմաքանդմանը. համոզել Գագիկ Ծառուկյանին, որ նա բուրժուադեմոկրատական հեղափոխություն անի, որի արդյունքում ընդդիմությունը կհասնի իշխանության և որպես արև կճառագի հայության վրա:

Հ.Գ. Բայցևայնպես, վարչախումբը խուճապի մեջ է, ռեժիմը քանդվում է, որովհետև առողջ ուժերը բաց կոչով դիմել են Լֆիկ Սամոյին և Նեմեց Ռուբոյին, բացատրելով, որ եթե Սերժ Սարգսյանը մնա Բաղրամյան 26-ում, իրենց բոմժ է դարձնելու: Ուստի, այս երկու հայաստանածին օլիգարխներին կոչ է արվում բուրժաադեմոկրատական հեղափոխություն իրականացնել: Լֆիկն ու Նեմեցը խոստացել են առաջիկայում քաղաքական խորհրդակցությունների շարք սկսել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում