2014-ի առաջին 6 ամիսների ընթացքում տարերային աղետները համաշխարհային ապահովագրական ընկերություններին լուրջ ֆինանսական վնաս են հասցրել, հաղորդում է The Guardian-ը: Տուժածներին գումարային փոխհատուցումը մոտ 21 մլրդ դոլար է կազմել:
Նշվում է, որ տնտեսական կորուստների ընդհանուր գումարը` կապված տարբեր պատահարների հետ, 44 մլրդ դոլար է կազմել: Այդ նույն ժամանակաշրջանում տուժածների քանակը գերազանցում է 4500-ը:
Բացի այդ, ապահովագրական ընկերությունների տնտեսական ծախսերի միջին ցուցանիշը տարվա առաջին կեսին 94 մլրդ դոլար է կազմում:






































