Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Ինչո՞ւ են ՔԿՀ-ներում հեռախոս պահելու համար պատժվում միայն դատապարտյալները

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներն այն հաստատություններից են, որտեղ առկա են մի շարք օրենքների և մարդու իրավունքների խախտումներ հենց օրինապահ մարմինների կողմից և այդ պատճառով օրինախախտումների մասին բարձրաձայնումը ՔԿՀ-ների բնակիչների համար անընդունելի կամ անհնար է դառնում:

Առանձին դեպքերում էլ օրինախախտումների համար պատիժ են կրում միայն դատապարտյալները, այն դեպքում, երբ առանց ՔԿՀ-ների աշխատակիցների անհնար կլիներ կատարել այդ կանոնակարգի խախտումը: Այսպես, սույն տարվա ապրիլի 2-ին պարզելու համար, թե 2014 թ. հունվարից մինչ ապրիլի 2-ը «Վանաձոր» ՔԿՀ-ում ներքին կանոնակարգում սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար քանի դատապարտյալի նկատմամբ է կիրառվել նկատողություն և պատժախուց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տեղեկատվական հարցում է ուղարկվել «Վանաձոր» ՔԿՀ:

2014 թ. ապրիլի 11-ին «Վանաձոր» ՔԿՀ-ից ստացվել է պատասխան, որում ներկայացվում է ցանկ, որտեղ ըստ ամսաթվերի և պատժի կրման պատճառի և ձևի նշվում են դատապարտյալների անունները: Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ հանգամանք՝ դատապարտյալները չթուլատրված իրեր պահելու կամ գործողություններ կատարելու համար պատժի են ենթարկվել, մասնավորապես 25 դատապարտյալ պատիժ է կրել ընդհանուր հաշվով 35 հեռախոս պահելու համար, 9 դատապարտյալներ՝ այլ պատճառներով:

Նշենք նաև մի ուշագրավ փաստ, դատապարտյալներից ոմանք 10 կամ 15 օր պատժախցում գտնվելուց և այնտեղից դուրս գալուց 3 օր հետո նորից են հայտնվում պատժախցում՝ կրկին հեռախոս և այլ իրեր պահելու պատճառով: 2014 թ. մայիսի 5-ին ևս մեկ տեղեկատվական հարցում է ուղարկել «Վանաձոր» ՔԿՀ պարզելու համար՝ արդյոք հեռախոսների ՔԿՀ ներթափանցման գործով հարուցվել են ծառայողական քննություններ, եթե հարուցվել են, ապա քանի դեպքերով և ինչ ընթացք են ստացել, եթե ոչ, ապա ինչ պատճառով չեն հարուցվել:

Ի պատասխան հարցմանը՝ «Վանաձոր» ՔԿՀ-ից ստացվել է գրություն, որով ըստ էության չի տրամադրվել պահանջված տեղեկատվությունը: Գրությամբ մասնավորապես հայտնել են, որ «… ծառայողական քննություն կատարվում է անհրաժեշտությունից ելնելով, իսկ ներթափանցման ուղիները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր և կատարվում են ուսումնասիրություններ»:

Այսպիսով, տեղեկատվության հարցման պատասխանում չի տրամադրվել պահանջվող տեղեկատվությունը, չի ներկայացվել «Վանաձոր» ՔԿՀ-ի իրականացրած գործողությունները նշված խնդրի լուծման ուղղությամբ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2014 թ. մայիսի 14-ին գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանին՝ խնդրանքով ծառայողական քննություն հարուցել «Վանաձոր» ՔՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ՝ 2014 թ. հունվարի 10-ից մինչև 2014 թ. մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալներին թվով 35 բջջային հեռախոսներ փոխանցելու կամ փոխանցմանը նպաստելու փաստի առթիվ:

Չստանալով որևէ պատասխան՝ 2014 թ. հուլիսի 25-ին ևս մեկ գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարար Հ. Մանուկյանին՝ ակնկալելով ստանալ իրականացված ծառայողական քննության արդյունքում կայացված եզրակացությունը, ենթադրությամբ, որ իրականացվել է ծառայողական քննություն օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետում: Գրություններից որևէ մեկով մինչ այժմ ՀՀ ԱՆ-ից պատասխան չի ստացվել:

ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ ենք անում հետևողական լինել համակարգում առկա խնդիրների վերհանման և լուծման հարցում՝ խուսափելու համար հետագայում առավել մեծ խնդիրների և օրինախախտումների առաջ կանգնելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում