Friday, 07 06 2024
00:15
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել

«Չկա Հովիկ Աբրահամյանի կադր, մենք Սերժ Սարգսյանի կադրերն ենք». Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանրապետության ավագ դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունից հետո պատասխանել է բացառապես կրթության ոլորտին վերաբերող հարցերին:

Այնուամենայնիվ, Աշոտյան քաղաքական գործչի ձայնը լսելի կլինի նոր քաղաքական տարում. «Այսօր ինձ համար շատ ավելի կարևոր է ուսումնական տարվա հետ կապված ցանկացած խնդիր, քան քաղաքական հայտարարությունները: Թույլ տվեք այսօր և գոնե մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ աշխատեմ բացառապես որպես կրթության նախարար»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ քաղաքական հայտարարություններն իրենց երկար սպասել չեն տա, պարզապես այս պահին չի լսել որևէ այլ բան ավելի կարևոր, քան ուսումնական տարվա հետ կապված իր հոգսերն ու մտահոգությունները:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև այն լուրերին, որ ինքը Տիգրան Սարգսյանի կադրերից է, և որ վատ հարաբերությունների մեջ է Հովիկ Աբրահամյանի հետ: «Այնքան հաճելի է ութերորդ անգամ լսել մի բան, որ իրականությանը չի համապատասխանել ի սկզբանե: Ես Տիգրան Սարգսյանի կադրերից չեմ, ես Հանրապետական կուսակցության կադրերից եմ: ՀՀԿ կադրեր են բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատում են պետական համակարգում: Չկա Հովիկ Աբրահամյանի կադր, Տիգրան Սարգսյանի կադրեր: Եթե շատ եք ուզում անվանարկել կադրերին, ապա բոլորը Սերժ Սարգսյանի կադրերն են կամ այդպիսին են, կամ այդպիսին պետք է լինեն: Եթե շատ եք ուզում անունով կադրերին ձևակերպել, ապա բոլոր կադրերը հանրապետական լինելով՝ ո՛չ հովիկաբրահամյանական են, ո՛չ տիգրանսարգսյանական, բոլոր կադրերը սերժսարգսյանական են»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ իր և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները վատ են, նախարարը նշեց. «Այդ հաճույքը մենք ձեզ չենք պատճառել և չենք պատճառելու: Մենք ունենք հրաշալի անձնական, սերտ աշխատանքային և ջերմ քաղաքական հարաբերություններ»,-ասաց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում