Սթիվեն Սփլիբերգը գիտաֆանտաստիկ «Հատուկ կարծիք» ֆիլմի հիման վրա սերիալ կնկարահանի: Այս մասին հաղորդում է The Wrap պարբերականը, որի տեղեկություններով՝ սցենարի մշակմամբ զբաղվում է նոր «Գոձիլայի» հեղինակ Մաքս Բորենշտեյնը: Թե երբ և որ ալիքով կթողարկվի սերիալը՝ չի հաղորդվում:
«Հատուկ կարծիքը» Թոմ Քրուզի մասնակցությամբ Սփիլբերգի թողարկած ֆիլմն է: Քրուզը խաղում է ոստիկանության ջոկատի կապիտանի դերը, որի ենթակաները կանխում են հանցագործությունները՝ հիմնվելով էքստրասենսների կանխատեսումների վրա: Քրուզի հերոսը հանկարծ ինքն իրեն հայնաբերում է կանխատեսումներից մեկում: Ֆիլմը թողարկվել է 2002 թ. և վարձութային հիթ է դարձել:











































