Monday, 20 07 2026
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել

«Հակասահմանադրական քայլերով կրթության ոլորտը վերածել են ֆազենդայի». «Գլաձոր» համալսարանի ռեկտոր

«Պետությունը սկսեց վարել քաղաքականություն մասնավոր բուհերի դեմ, երբ տեսավ, որ դրանք շատ արագ զարգանում են։ Կամեցողություն չկա, պետական այրերը երբ պետք չի՝ մասնավոր – պետական բուհ տարբերակում են դնում, երբ պետք է՝ չեն դնում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է մասնավոր բուհերում նվազել դիմորդների թիվը։ Հայաստանում գործող 30-ից ավելի մասնավոր բուհերն ունեցել են ընդամենը 20 դիմորդ:

Սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավագիտության դոկոտոր, պրոֆեսորը նկատեց, որ այս քաղաքականությունը վարվում է հակասահմանադրական միջոցներով և օրենքը միայն պետական բուհերին հարմարեցնելով, ինչի հետևանքով ոչ միայն մասնավոր, այլև պետական բուհերը կանգնում են վտանգի առջև։ «Եթե արհեստականորեն պետական համակարգը պահում են, ուսանող են տանում՝ չի նշանակում, որ վտանգված չեն»,- հավելեց ռեկտորը: Նա նաև թվարկեց Կրթության մասին օրենքում այն փոփոխությունները, որոնք կոնկրետ մասնավոր բուհերի դեմ են։ Դրանցից գլխավորն այն է, որ արդեն 2-րդ տարին է՝ մասնավոր բուհերի դիմորդները մասնակցում են միասնական քննություններին։

«Կառավարության որշումը հակասահմանադրական է, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտի իրավունքների կոպիտ խախտում է, հաշվի չի առնվում այն, որ ըստ կանոնակարգի՝ ընդունելությունը կատարում է ինքը՝ բուհը»,- ասաց սահմանադրական իրավունքի մասնագետը՝ որպես մասնավորի դեմ ուղղված քայլ դիտարկելով նաև այն, որ այս տարի Հայաստանում որոշ պետական բուհերում դպրոցի ատեստատով ընդունելության տարբերակ եղավ որոշ մասնագիտությունների գծով։ «Ի՞նչ է նշանակում պետական բուհ ատեստատով ընդունել, իսկ մասնավոր բուհին պարտադրում են կատարել միասնական ընդունելության քննություն»: Ըստ նրա՝ իհարկե կան մասնավոր բուհեր, որոնք պետք է փակվեն, բայց պետականները ևս շատ են. «Պետք է փակել ոչ միայն այն մասնավոր, այլև պետական բուհերն ու մասնագիտությունները, որոնք արդյունավետ չեն կազմակերպում ուսուցումը, կամ միավորել մի քանի պետական բուհեր. մի քանի բուհեր հազարավոր բանասերներ են պատրաստում, տնտեսագիտական համալսարանում կա հաշվապահություն մասնագիտություն, իսկ ագրային համալսարանում՝ գյուղտնտեսական հաշվապահություն, նոր մասնագիտություն է»:

Ըստ նրա՝ այսօր կրթության ոլորտում հավասար պայմաններ չկան։ «Տպավորություն է, որ կրթության համակարգը մի ֆազենդա է, որի տերը կարող կատարել այն ամենը, ինչ ուզում է,- նկատեց ռեկտորը՝ հավելով, որ մրցակցություն, հավասար պայմաններ այստեղ չեն կարող լինել՝ հավասար պայման նշանակում է տարկետման իրավունք տալ նաև մասնավոր բուհերին, ոչ թե օտարերկյա բուհերի մասնաճյուղերին,- պետք է ազգայինը արժևորել»:

Ժորա Ջհանգիրյանը նաև նկատեց, որ մասնավոր բուհերի դեմ վարվող քաղաքականությունը հատկապես նկատելի է դարձել այն ժամանակ, երբ իրենց բուհի 20-ամյակին նվիրված միջոցառմանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտավորապես այսպես է արտահայտվել՝ ձեզ համար մինչ այս շատ հեշտ եղել, սրանից հետո շատ դժվար կլինի: Ըստ նրա՝ պետական այրերը գերազանց են կատարում մասնավոր բուհերում ուսանողների թիվը նվազեցնելու առաքելությունը, և նրանց կարելի է պարգևատրել:

Ռեկտորը նաև ընդգծեց, որ բուհը կա և լինելու է։ «Հեռակայում մինչև սեպտեմբերի վերջը դեռ ընդունելություն կա, հիմա շուրջ 120 դիմորդ ունենք, բայց առկայում՝ ես չգիտեմ, ԳԹԿ-ն չի հայտնել»,- ասաց ռեկտորը՝ այդպես էլ չասելով, թե բուհ քանի առաջինկուրսեցի կգնա սեպտեմբերի 1-ին:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում