Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Համալիրը ՊՆ-ին տալը ամենալավ տարբերակն է մութ գործարքներ կատարելու համար. համալիրի ներկայացուցիչ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության առաջարկով և կառավարության որոշմամբ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնվեց պաշտպանության նախարարությանը՝ գույք պարտքի դիմաց կառավարության միջոցառումների շրջանակում: Այդ որոշման նախագիծն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

«Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի՝ կառավարության նկատմամբ վարկային պարտքի, ինչպես նաև մի շարք այլ պարտքերի դիմաց ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է, որ այդ պարտքի դիմաց ֆինանսների նախարարության կողմից գույքը ընդունվի, գրանցվի սեփականության իրավունքը և փոխանցվի պաշտպանության նախարարության հաշվեկշռին»,- ասել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ համալիրի վարկային պարտքը կազմում է 10 մլրդ 207 մլն դրամ, սակայն, Սաֆարյանը նշել է, որ դրանից բացի առկա են նաև այլ պարտքեր՝ 204 մլն դրամ պետական տուրք:

«Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի խոսնակ Կորյուն Գրիգորյանի խոսքով՝ կառավարության այսօրվա որոշումը միայն մի նպատակ է հետապնդում՝ կորցնել նախկին գործարքների հետքը: «Նախկին գործարքը, որը արել էին և ծայրից ծայր սխալ էր, ինչպես նաև բյուջեից 25 միլիոն գումար բաց թողնելը և մի շարք այլ հարցեր, հիմք է տալիս եզրակացնելու, որ այսօրվա որոշմամբ փորձ արվեց մի նոր իրավիճակ ստեղծել, որը կապ չի ունենա մյուսների հետ, և դրանով կկորչի մյուսների հետքը, քանի որ նախորդների հիմքի վրա իրենք ոչ մի բան չէին կարողանում անել: Ինչ անում էին, փակուղի էին մտնում, և ամեն ինչ անօրինական է: Չնայած որ այսօրվա որոշումն էլ է անօրինական, քանի որ այս տարբերակով հարց չի լուծվում»,- «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Վերջինս շարունակեց պնդել, որ համալիրի շենքը երբեք էլ ՊՆ-ի հաշվեկշռում չի եղել, ինչպես խոսվում էր ի սկզբանե: «Երբեք էլ շենքը նրանց հաշվեկշռում չի եղել: Հենց դա է խնդիրը: Մենք երբեք շենքն այնտեղ չենք գրավադրել: Շենքը ոչ մի կապ չունի ՊՆ-ի հետ: Բայց սա ամենալավ տարբերակն է մութ, փակ գործարքներ կատարելու համար: Հիմա մենք ինչ քայլեր փորձենք անել ՊՆ-ի հետ՝ բախվելու ենք փակ դռների»:

Կառավարության որոշումը ենթադրում է, որ համալիրն այլևս աճուրդի չի հանվելու, գնորդ չի փնտրվելու: Այն, Գրիգորյանի խոսքով, կմնա ՊՆ-ի հաշվեկշռում այնքան, մինչև իրենք գումարը կվճարեն. «Կմնա այնքան, մինչև մենք կվճարենք գումարը: Պարզապես այդտեղ ուրիշ նրբություններ կան, և մենք դեռ չենք հասցրել ծանոթանալ»:

Համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն իր հերթին ասաց, որ կառավարությունը չէր կարող նման որոշում կայացնել, քանի որ համալիրի շենքի հետ կապված մի քանի հայց կա դատարանում, և միջդատական փուլում նման որոշում չէր կարող կայացվել: Պետք է սպասեին մինչև դատարանի որոշումների կայացվելը:

Փաստաբանը դժվարացավ ասել՝ կբողոքարկե՞ն կառավարության որոշումը, թե՞ ոչ՝ պատճառաբանելով, որ դեռ ամբողջությամբ ծանոթ չեն կառավարության որոշմանը: Կծանոթանան, կքննարկեն ու նոր կորոշեն հետագա անելիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում