Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Վրաստանի վարչապետի Հայաստան կատարելիք այցից վիրահայերը մեծ սպասելիքներ ունեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վաղը մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակներում սպասվում է, որ Ղարիբաշվիլին կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որից հետո ընդլայնված կազմով կհանդիպեն երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները:

Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի, կայուն զարգացման նախարարները, պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, կառավարության աշխատակազմի փոխղեկավար Նինո Կոբախիձեն ու անվտանգության խորհրդի և ճգնաժամի կառավարման նախագահ Մինդիա Ջանելիձեն:

Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանը կարծում է, որ այս հանդիպումը բավական արդյունավետ կարող է լինել, քանի որ քննարկման սեղանին է դրվելու հիմնականում միջպետական հարաբերությունների հարցը, քանի որ հայտնի է, որ Հայաստանն ու Վրաստանը երկու տարբեր կառույցների են անդամագրվելու, ինչը լրացուցիչ խնդիրներ է ենթադրում: «Այս տեսանկյունից՝ շատ լուրջ խնդիրներ կան փոխադարձ հարաբերությունների առումով, և այդ խնդիրների լուծման բանալին գտնվում է երկու պետության ղեկավարների ձեռքում: Ես չեմ կարծում, որ այսքան ժամանակ լավ հարաբերություններ, միասնական սահման ունեցած պետությունները կարող են վատացնել իրենց հարաբերությունները տարբեր կառույցների անդամագրվելու պատճառով: Խելացի գտնվելու պարագայում հայաստանցիները կարող են օգտվել Վրաստանին Եվրոպայի տված ազատություններից, Վրաստանն էլ՝ Մաքսային միության: Բայց քննարկելու հարցեր իսկապես որ կան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թորոսյանը:

Հարց է, օրինակ, Վրաստանի հետ վիզային ռեժիմի խնդիրը: Ըստ մեր զրուցակցի՝ «սա պետք է շատ լուրջ քննարկման առարկա դառնա: Ես կարծում եմ, որ սկզբնական շրջանում հեշտացված ռեժիմ պետք է լինի ջավախահայության և ընդհանրապես Վրաստանում ապրող հայերի համար: Բայց թե հետո ի՞նչ խնդիրներ կառաջանան, և ինչ ճնշումներ կգործադրվեն Ռուսաստանի և Արևմուտքի կողմից՝ հետագան ցույց կտա: Իսկ հիմա, որպեսզի ժողովրդի վրդովմունքը չառաջացնեն, պետք է որ խելամիտ վարվեն և վիզային ռեժիմի հետ խնդիրներ չառաջացնեն»:

Պատգամավորի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անպայման պետք է քննարկման առարկա դառնա նաև Ջավախքում տեղակայվող ռազմաբազայի հարցը, որի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում: «Սա մի քիչ ցավոտ հարց է ջավախահայության համար, և լավ կլիներ, որ այս խնդիրն էլ քննարկվեր ամենայն լրջությամբ: Այնպես որ երկու երկրների ղեկավարները, պաշտոնյաները ամբիցիոզ տրամադրությունները պետք է մի կողմ դնեն, շատ չլսեն իրենց վերևներին, որոնք այս երկու փոքր պետություններին ներքաշել են այս տարակուսանքի մեջ՝ Եվրամիություն, Մաքսային միություն, որի վերջը ոչ ոք չգիտի: Բայց քանի որ մենք այլընտրանք չունենք, ապա պետք է խուսանավենք ստեղծված վիճակում և պահպանենք մեր երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները»,- ասաց Թորոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում