Պարզվում է՝ համացանցում վիրուսով վարակվելու համար ամենևին էլ պարտադիր չէ բեռնել ինչ-որ բան կասկածելի հղումներով:
Ցանցահենները սովորել են մոդիֆիկացնել թրաֆիքը YouTube-ից ու Microsoft Live-ից, որպեսզի համակարգչի վրա տեղադրեն «լրտեսական» ծրագրեր:
Այս նոր վնասակար ծրագրի մասին հաշվետվությունը հրապարակել է Citizen Lab-ը:
Հետազոտողները ենթադրում են, որ «լրտեսների» տարածմամբ զբաղվել է Hacking Team ընկերությունը՝ Մարոկկոյի ու ԱՄԷ-ի կառավարությունների թելադրանքով:
Թրաֆիքի մոդիֆիկացիայից պաշտպանվելու միակ եղանակը պաշտպանված HTTPS արձանագրություն օգտագործելն է՝ հայտնում է The Verge-ն:








































