Քրիստինա Ագիլերան երկրորդ անգամ մայրացել է անցած շաբաթ օրը, սակայն միայն այսօր՝ ժամեր առաջ է երգչուհին անձամբ իր երկրպագուներին հայտնել ուրախալի լուրի մասին, հայտնում է spletnik.ru-ն:
Կեսարյան հատումից մի փոքր ուշքի գալով՝ դերասանուհին շտապել է մեկնաբանություն թողնել Twitter-ում, որտեղ հայտնել է դստեր անունը:
«Ես այնքան ուրախ եմ այս աշխարհում ողջունել մեր գեղեցկուհի դստերը՝ Սամըր Ռեյն Ռաթլերին»,- գրել է երգչուհին:
Այսպիսով, անգլերենից թարգմանած՝ երեխայի անունն է «Ամառային անձրև»:
Հիշեցնենք, որ Ագիլերան ունի 6-ամյա տղա՝ Մաքսը, Ջորդան Բրաթմանի հետ ամուսնությունից:











































