Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ն ընկերական խաղում 2:1 հաշվով զիջել է իտալական «Ֆիորենտինա»-ին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից Քրիշտիանու Ռոնալդուի փոխարեն հանդիպումը շարունակել է ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման:
Խաղադաշտում հանկարծ հայտնվել է 7 համարի մարզահագուստով երկրպագու, ով սկսել է ձևացնել, իբր Ռոնալդուն է: Նա նույնիսկ հասցրել է ցուցումներ տալ Բենզեմային:





































