Thursday, 16 07 2026
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան

Հովիկ Աբրահամյանը՝ Երևանով, թե Երևանի վրա

Վերջին օրերին վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավական հաճախ է շփվում Տարոն Մարգարյանի հետ: Նրա հետ այցելում է Հյուսիսային պողոտա, երեկ նրա հետ այցելել է Երևանի մետրո, նախօրեին էլ կառավարությունը Երևանի ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամ էր հատկացրել՝ մոտ 9 միլիոն դոլար, և սա այն դեպքում, երբ Հայաստանի սահմաններին տեսախցիկներ և այլ անվտանգության նորագույն տեխնոլոգիաներ կիրառելու գումար չկա:

Ինչո՞վ է պայմանավորված Հովիկ Աբրահամյանի այս հետաքրքրությունը Երևանով: Մի կողմից՝ Տարոն Մարգարյանով, որը իր այսպես կոչված երևանյան թիմով ըստ էության հանդիսանում է իշխանության բևեռներից մեկը՝ ունենալով նաև Ռուբեն Հայրապետյանի աջակցությունը: Հովիկ Աբրահամյանը երևի թե ցանկանում է այսպիսով Տարոնին իրենով անել և ըստ էության չեզոքացնել իր համար մրցակցային մի թև իշխանության ներսում: Մյուս հետաքրքրության պատճառը հենց Երևանն է, մեկուկես միլիոն բնակչությամբ Երևանը, որը ընտրություններում բնականաբար ունի շատ կարևոր, չափազանց կարևոր նշանակություն:

Խնդիրն այն է, որ ինչքան էլ Հովիկ Աբրահամյանը ազդեցիկ է ընտրակեղծարարության համակարգի տիրապետման առումով, այնուամենայնիվ, նրա այսպես ասած գլխավոր հաղթաթուղթը մարզերն են՝ նկատի ունենալով երկար տարիներ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու և այս տեսանկյունից մարզերում ուղղակիորեն իր ցանցը ստեղծած լինելու հանգամանքը: Սակայն Հովիկ Աբրահամյանը մարզերով էր բավարարվում իշխանության այլ թեկնածուների համար, մինչդեռ այսօր նա ինքն է հավակնում թեկնածու լինել, հետևաբար միայն մարզերը նրան բավարար չեն, նրան պետք է նաև Երևանը՝ այդ կարևորագույն հատվածը, առանց որին տիրապետելու անկասկած հնարավոր չէ մտածել ընտրական պրոցեսին տիրապետելու և հաջողություններ ակնկալելու մասին, անգամ ընտրակեղծարար մեքենայի աշխատանքի տեսանկյունից: Բնական է, որ Հովիկ Աբրահամյանն ապավինելու է հենց այս մեքենային, ոչ թե օրինական քվեարկությանը: Եվ ահա այս տեսանկյունից Երևանը նրա համար դառնում է կաևոր օբյեկտ, որը պետք է նվաճել կամ որը պետք է այսպես ասած իր տիրույթ ներգրավել:

Ամենայն հավանականությամբ, հենց այս խնդիրն է սկսում լուծել Հովիկ Աբրահամյանը Երևանով իր հետաքրքրությամբ: Հարցն այն է, թե ինչ ընտրությունների հաշվարկով է այս ամենը՝ արտահե՞րթ, թե՞ հերթական: Հերթականները երեք-չորս տարի հետո են, սակայն այդ ժամանակահատվածը հազիվ էլ բավարարի ամբողջ Երևանը վերահսկելի դարձնելու առումով:

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում