Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

Ինչ կամուֆլյաժով էլ որ քողարկեն

Կառավարության այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է գործադիրին, որ չորս միլիարդ դրամ հատկացնեն Երևանի ասֆալտապատման աշխատանքների համար:

Երևանի ասֆալտապատման աշխատանքները վերածվել են մի սև խոռոչի Հայաստանի պետական ֆինանսներում: Սև՝ ոչ միայն այն պատճառով, որ այդպիսին է ասֆալտի գույնը, այլև որովհետև այդ խոռոչում լցվում են միլիարդներ, իսկ իրականում կատարված աշխատանքներից շատ կարճ ժամանակ անց փողոցների վիճակը գրեթե նույնն է, ինչ էր ասֆալտապատումից առաջ: Դրանում համոզվելու համար բավական է կես տարի, մեկ տարի անց անցնել նոր ասֆալտապատված ճանապարհներով:

Միևնույն ժամանակ ասֆալտապատվում են այն ճանապարհները, որոնց դեպքում նորոգումը հրատապ չէ, սակայն շահավետ է, որովհետև նման ճանապարհների ասֆալտապատման պարագայում «ատկատները» շատ ավելի հեշտ և շահավետ կլինեն:

Ինչո՞ւ ենք մենք անդրադառնում այս խնդրին այսօր, երբ թվում է՝ առավել լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Սակայն հենց այդ մարտահրավերներն են ստիպում անդրադառնալ այն միլիարդներին, որ ամեն տարի մսխվում են Երևանի ասֆալտապատման անվան տակ:

Բանն այն է, որ հենց այս օրերին հասարակությունում հրատապ խոսակցությունների թեմա են դարձել հայ-ադրբեջանական սահմանային գոտում անվտանգության նպատակով տեխնոլոգիական միջոցների կիրառման խնդիրները: Հայաստանի գիտական, ինովացիոն շատ շրջանակներից հնչում են հավաստիացումներ, որ կարող են հայկական զինուժը ապահովել տեխնոլոգիական այնպիսի միջոցներով, որոնք մի կողմից՝ կբարձրացնեն սահմաններում զինծառայողների անվտանգությունը, սահմանների անվտանգությունը, մյուս կողմից՝ կարող են օգնել մեր զինվորներին, մեր բանակին հակառակորդի դեմ առավել արդյունավետ պաշտպանական գործողություններ կատարել:

Սակայն պարզվում է, որ այս ամենի կիրառման համար բավարար միջոցներ չկան: Այսինքն՝ իշխանությունները հենց միջոցների բացակայությամբ են պայմանավորում այն, որ Հայաստանի սահմանները, Ղարաբաղի սահմանները հագեցած չեն հնարավոր տեխնիկական, տեխնոլոգիական միջոցներով, որոնք կթեթևացնեն հայ զինվորի գործը և ամենակարևորը՝ կբարձրացնեն նրա կյանքի անվտանգությունը, հետևաբար նաև՝ պետության անվտանգությունը: Այսինքն՝ Երևանի ասֆալտները, այն էլ հիմնականում հարթ ասֆալտները քերելու և նորը անելու համար, որը մեկ-երկու տարի անց արդեն իրապես քերելու ենթակա է, գումարներ կան, ամեն տարի միլիարդներ կան, իսկ ահա սահմանային անվտանգության տեխնիկական միջոցների կիրառման համար գումարներ չկան:

Ահա այս ֆոնին է, որ կառավարությանը Երևանի քաղաքապետարանի հերթական միլիարդների դիմումը Հայաստանի և Ղարաբաղի սահմաններում վերջին լարվածության և կորուստների ֆոնին ուղղակիորեն դառնում է պետական կառավարման ցինիզմի դրսևորում: Ցինիզմ, երբ այդ նույն պաշտոնյաները՝ միլիարդներ խնդրողներն ու տվողները, հագնում են կամուֆլյաժները և գնում իբր զինվորին աջակցելու, սակայն վերադառնալով Երևան՝ աջակցում են միայն «ատկատներին»:

Սրա խոսուն խորհրդանիշն այն է, որ «ատկատների» համար պաշտոնանկ արված Պետական գնումների գործակալության նախկին պետ Հակոբ Բեգլարյանը՝ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով արդեն փոխնախարար է: Եվ սա ամենացցուն կերպով դրսևորում է կառավարության, Հայաստանում իշխող ՀՀԿ-ի առաջնահերթությունները՝ ինչքան և ինչ կամուֆլյաժով էլ որ փորձեն քողարկել դրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում