Օրերս Իտալիայի Պորտո Չերվոյի լեգենդար Billionaire ակումբում տեղի է ունեցել մեծ երեկույթ՝ նվիրված աստղային ոսկերիչ Ֆավաս Գրուոզիի տարեդարձին, գրում է viva.ua-ն:
Ոսկերչական-ժամացուցային de Grisogono ապրանքանիշի հիմնադիրը հրավիրել էր ոչ միայն իր ընկերներին, այլև ամենագեղեցիկ կանանց, որոնց թվում՝ Դիտա ֆոն Թիզին, որը հիանալի էրոտիկ շոու է ցուցադրել Martini-ի բաժակում:




















































