Սաուդյան Արաբիայի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել ավելի վաղ այդ երկրի 5 երիտասարդ քաղաքացիների գործով դատավճիռը: Երիտասարդները 2014-ի փետրվարի 14-ին իրենց տանը տոնական երեկույթ են կազմակերպել Սուրբ Վալենտինի օրվա առթիվ՝ գրում է սաուդյան «Ալ-Օքազ» թերթը:
Երիտասարդները դատապարտվել են 5-10 տարվա ազատազրկման, նաև՝ մտրակի 1000-1500 հարվածի: Բանտից դուրս գալուց հետո նրանց նաև պատժի նույնաչափ ժամկետով արգելված կլինի արտասահման մեկնել:
5 տղամարդիկ, որոնցից 3-ը ծառայում են թագավորության անվտանգության ուժերում, 6 աղջկա ուղեկցությամբ ձերբակալվել են փետրվարի 14-ին:
Սաուդյան Արաբիայում արգելված է նշել սիրահարների տոնը, ինչպես նաև շատ այլ եվրոպական՝ ոչ մուսուլմանական տոներ:









































