Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանում դանակով զինված հանցագործը հարձակվել է մարդկանց խմբի վրա, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, դեպքը տեղի է ունեցել Գոլետա քաղաքի մասնավոր տներից մեկում:
46-ամյա տղամարդը կալանքի տակ է վերցվել: Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքներն ու հարձակման շարժառիթները: Պարբերականի տվյալներով՝ բոլոր սպանվածները գտնվել են մեկ հաստատությունում: Հայտնի չէ՝ բոլոր զոհերը մեկ ընտանիքի անդամնե՞ր են, թե՞ ոչ:










































