Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն:
Դավութօղլուի խոսքով՝ ինքը հեռախոսային բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ և նրան հայտնել Թուրքիայի աջակցության մասին:
Դավութօղլուն նաև նշել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության սրումը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա Ուկրաինայի իրադարձությունների ազդեցության հետևանքն է: