Sunday, 05 05 2024
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը
Ռուսաստանի քաղաքական «G 20»-ը. Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը
12:45
Սի Ծինպինը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
12:30
Դանիայում փոխել են օրենքը. 15 տարեկանից սկսած կթույլատրվի աբորտը
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար

«ժառանգության» նամակ-իրազեկումը

«Ժառանգություն» կուսակցության և խորհրդարանական խմբակցության դեմ Հայաստանի Հանրապետության իշխանությունների չդադարող ապօրինությունների վերաբերյալ

Նամակ-իրազեկում

Սույն թվականի փետրվար ամսից «Ժառանգություն» կուսակցության օրինական գործունեության հանդեպ կառավարության կողմից խիստ սահմանափակումների կիրառումը և պաշտոնապես դրսևորվող հալածանքները ձեռք են բերել նոր որակ:

Հայաստանում քաղաքական միջավայրը գրեթե բացառում է քննարկումները և բանավեճերը` առանց հալածանքների և վախի առկայության:

2006թ. «ժառանգություն» կուսակցության համակարգիչներից կողոպտված տեղեկատվության փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը մինչ օրս կասեցված է, քանի որ, համաձայն պաշտոնական բացատրության, հնարավոր չէ բացահայտել կողոպտիչներին:

2007թ. թռուցիկներ բաժանելու ժամանակ «ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ենթարկվել է բռնության ոստիկանների կողմից: Հարձակման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը մինչ օրս կասեցված է, քանի որ, համաձայն պաշտոնական բացատրության, հնարավոր չէ բացահայտել հարձակվողներին:

2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ «ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին դանակահարել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը մինչ օրս կասեցված է, քանի որ, համաձայն պաշտոնական բացատրության, հնարավոր չէ բացահայտել դանակահարողին:

2010թ. գործող իշխանությունները, չհանդուրժելով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի սուր քննադատությունները` «Ժառանգության» ներկայացուցչին պատվիրակության հիմնական կազմից տեղափոխում են փոխարինող կազմ և Վեհաժողովի առաջիկա նստաշրջանին ֆինանսների սղության պատճառաբանությամբ չեն ներառում Ստրասբուրգ գործուղվող պատվիրակների թվում:

2011թ. փետրվարին «Ժառանգությունը» բողոքի մի քանի ցույցեր անցկացնելով Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում` փետրվարի 17-ին հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում քաղաքացիների և ԶԼՄ-ների աջակցությամբ 12-ժամյա պայքարի հետևանքով հաղթահարում է Գյումրիի գլխավոր փողոցը արգելափակած ոստիկանների հանցավոր գործողությունը:

2011թ. փետրվարի 18-ին գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցում Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ: Իշխանությունը կուսակցության դեմ փաստորեն գործում է նաև քաղաքական պատանդ վերցնելու միջոցով, ով երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ, ունի երկու մանկահասակ որդի, բարեպաշտ և օրինավոր բնութագիր (Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի շինծու լինելը, արտառոց էությունն ու աղաղակող ապօրինությունները շարադրված են կից ներկայացվող «ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ»):

2011թ. փետրվարի 28-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող բողոքի ցույցին զորակցելիս «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը և պիկետի մասնակիցները ուղղակի հարձակման ենթարկվեցին ոստիկանության և հատուկջոկատայինների կողմից: Ապօրինի ուժ գործադրած և պատգամավորների անձեռնմխելիությունը խախտած որևէ ոստիկան պատասխանատվության չենթարկվեց:

2011թ. մարտի 3-ին ոստիկանները ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ արգելեցին քաղաքացիների բողոքի գործողության անցկացումը ՀՀ կառավարության շենքի առջև: Ոստիկանները, նաև խախտելով պիկետին աջակցող պատգամավորների անձեռնմխելիությունը, Հանրապետության հրապարակի կենտրոնում հավաքված «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանին, Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանին և երկու տասնյակի չափ բողոքող քաղաքացիներին, չնայած բազմաթիվ լրագրողների ներկայությանը, բիրտ ուժի կիրառմամբ հեռացրին նշված վայրից: Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, և բժշկական օգնություն ցուցաբերվեց: Նույն օրը «Ժառանգությունը» հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, որին մինչ օրս ընթացք չի տրվել (Կից ներկայացվում է առաջին հաղորդումը):

Նույն օրը ոստիկանությունը ներկայացրեց երկու պաշտոնական հաղորդագրություն, որոնցով իրավաչափ էին որակվել ոստիկանների գործողությունները, և սադրիչ` «Ժառանգության» պատգամավորները: «Ժառանգությունը» ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մարտի 9-ին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` պահանջելով քրեական գործ հարուցել օրինազանց բոլոր ոստիկանների նկատմամբ (Կից ներկայացվում է երկրորդ հաղորդումը): Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը «Ժառանգության» կողմից «Հաղորդում հանցագործության մասին» ներկայացնելուց ժամեր անց իր պաշտոնական կայք-էջում տեղադրում է իր կողմից մարտի 4-ին հարուցված, բայց միայն մարտի 9-ին հրապարակված քրեական գործի մասին տեղեկատվությունը` մարտի 3-ին Հանրապետության հրապարակում ոստիկանների դեմ կյանքին չսպառնացող բռնություն կիրառելու հիմքով:

Մարտի 14-ին Հատուկ քննչական ծառայությունը Արմեն Մարտիրոսյանին, իսկ մարտի 15-ին` Զարուհի Փոստանջյանին առանց կարգավիճակը նշելու պաշտոնական ծանուցման միջոցով հրավիրում են հարցաքննության` ոստիկանների դեմ բռնություն կիրառելու վերաբերյալ ՀՔԾ-ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մարտի 15-ից, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀ Արտաքին գործերի առաջին նախարար, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է հացադուլ Երևանի ‘Ազատության’ հրապարակում: Ոստիկանության աշխատակիցներն արգելել են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգտվել հացադուլի ընթացքում հանգստի և առողջությունը վտանգի չենթարկելու անհրաժեշտ պայմաններից: Արդեն իններորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հացադուլը անցկացնում է բաց երկնքի տակ, քանի որ ոստիկանության աշխատակիցները առանց օրինական հիմնավորման բռնի ուժի գործադրմամբ արգելել են վրանի տեղադրումը:

Չկարողանալով «Ժառանգությանը» շեղել իր ժողովրդավարակերտ ուղուց` քաղաքական բանտարկյալներ պահող իշխանությունը կուսակցության դեմ սկսեց գործել նաև քաղաքական պատանդ վերցնելու, պատգամավորների մասնակցությամբ անցած բողոքի գործողությունների վերաբերյալ քրեական գործեր հարուցելու և դրանք դամոկլյան սրի տեղ գործադրելու մեթոդներով:

Հայաստանի ժողովրդավարական ուժերի, հասարակության և Եվրոպայի իրապես ժողովրդավարների դեմ նետված այս մարտահրավերների շուտափույթ հաղթահարումը չափազանց օրախնդիր է դարձել: Հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչ օրս չբացահայտված են մնում հատկապես վերջին տասնամյակի ընթացքում ընդդիմադիր ակտիվիստների, գործիչների, անկախ լրագրողների հանդեպ կատարված բոլոր հանցագործությունները, այդ թվում` մարտի 1-ի տաս սպանություն կատարողները:

Բոլորիդ ահազանգում եմ իշխանության այս հերթական աննախադեպ ապօրինությունների մասին` ակնկալելով և պահանջելով ձեր լիազորությունների շրջանակներում համապատասխան վերաբերմունք և գնահատական:

Զարուհի Փոստանջյան
ԵԽԽՎ անդամ
ԵԺԿ/Հայաստան

Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում