Սրբազան Հռոմեական կայսրությունը հիմնադրվել է 962-ին՝ գերմանացի թագավոր Օտտոն I-ի կողմից: 12-րդ դարում կայսրության հզորությունը թուլացավ քաղաքացիական պատերազմի պատճառով:
1478-ից ի վեր կայսերական թագը ավստրիացի Համբսբուրգների ձեռքում էր, ովքեր, հետևելով Գերմանիային հատուկ ընդհանուր միտումներին, զոհաբերում էին ազգային շահերը՝ հանուն դինաստիայի հզորության:
15-րդ դարում նախ՝ Իսպանիայի Կարլոս 1-ինը, ապա նրա որդի Ֆիլիպ II-ը փորձում էին իրենց վերահսկողությունը հաստատել Գերմանիայի վրա՝ այն միավորելով իրենց վերահսկողության ներքո գտնվող այլ հողերի հետ, սակայն ապարդյուն:
16-րդ դարի բարեփոխումները ջախջախիչ հարված հասցրին կայսրությանը, քանի որ այնտեղ սկսվեցին երկպառակություններ՝ պետական և կրոնական գաղափարների շուրջ:
Իսկ ահա 1806-ի օգոստոսի 6-ին վերջին կայսրը՝ Ֆրանց I-ն ինքնակամ հրաժարվեց գահից՝ դրանով իսկ վերջ դնելով կայսրության գոյությանը:











































