Monday, 20 07 2026
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի

Հերոս Նորայր Քամալյանը պատմում է մանրամասներ. նա պատրաստ է ապաքինվելուց հետո նորից մեկնել բանակ

Այսօր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արիության մեդալով պարգևատրված շարքային Նորայր Միքայելի Քամալյանին հանձնեց պետական բարձր պարգևը:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հարձակման արդյունքում զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը: Նորայր Քամալյանը անզեն ձեռնամարտի էր բռնվել զինված հակառակորդի հետ:

«Առաջին լրատվական»-ին հերոս զինծառայողը պատմել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել. «Չորս հոգով գնում էինք մի շաբաթվա պրոդուկտի, մետրուկես աջի վրա իրենք նստած էին, հենց հասանք իրենց կողք, միանգամից սկսեցին կրակել, հելան կանգնեցին, սկսեցին խնդալը, ես էլ միանգամից հարձակվեցի վրեն, սկսեցի կռվել, հետո երկուսով եկան վրես, որ գոռացի, երեքով էին խփում, ես էլ էի խփում, թողին փախան, մեկը բաքսյոր էր, երեսիս էր խփում, հետո երկուսով սկսեցին խփել, հելա կանգնեցի, տեսա երկու ընկերս այլևս չկան, մեռած են: Վազեցի պոստ, օգնություն խնդրեցի»,- պատմեց Նորայրը՝ հավելելով, որ հակառակորդը չորս հոգով էր, իրենք էլ էին չորս հոգով, մեկը վախից հետ է գնացել, իսկ երկուսն էլ խփել են:

Հերոս զինվորը նշեց, որ ինքը մեծ պատասխանատվությամբ և սիրով է մեկնել ծառայության: Չորս ամիս էր մնացել զորացրվելուն: Անկեղծորեն խոստովանում է, որ այս մեկուկես տարվա ընթացքում երբևէ լարվածություն չի նկատել:

Հայրը՝ Միքայել Քամալյանը, ազատամարտիկ է, կռվել է Ավոյի ջոկատում, Ավոյի մահից հետո էլ շարունակել է պայքարը մինչև 96թվականը:

«Զույգ եղբայրներ են, երկուսն էլ դիրքերում, ուրախ ենք, որ կարողանում են պաշտպանել մեր հողերը, հպարտ ենք: Մյուս տղաս հինգ օրով արձակուրդ եկավ, եղբորը տեսավ, վաղը կլինի դիրքերում»,- ասաց ազատամարտիկ հայրը՝ հավելելով, որ պատերազմի դեպքում ինքն էլ, բոլոր ազրատամարտիկներն էլ մասնակցելու են պատերազմին:

Քամալյանների ընտանիքը Ղարաբաղի Մարտունի շրջանի Գիշի գյուղից է:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում