Շոտլանդիայի խորհրդարանին ավելի շատ լիազորություններ կտրամադրվեն հարկային և սոցիալական ապահովման ոլորտներում, եթե ընտրողներն անկախությանը դեմ քվեարկեն: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սպասվում է, որ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը, լեյբորիստների ղեկավար Էդ Միլիբենդը և լիբերալ դեմոկրատների առաջնորդ Նիք Քլեգը «Շոտլանդիայի խորհրդարանի ուժեղացման» մասին համատեղ հայտարարություն կհրապարակեն:
Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդի ներկայացուցչի խոսքով՝ դա միայն հին խոստումների «նոր տարբերակն» է:
Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին:









































