«Այս պահի դրությամբ, դատելով հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերի հաճախականությունից, տեղանքից ու ձևերից, կարելի է եզրակացնել, որ փորձ է արվում աշխարհին ցույց տալ, թե գործող ստատուս քվոն խաղաղություն չի ապահովում: Եվ ուրեմն, այն պետք է փոխվի»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին օրերին կատարվող դիվերսիոն գործողություններին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում թե´ Հայաստանի, թե´ Լեռնային Ղարաբաղի հետ ունեցած սահմաններում Ադրբեջանը մի քանի դիվերսիոն գործողություններ է իրականացրել, որոնք հայկական պաշտպանական բանակների կողմից ետ են շպրտվել: Այդ դիվերսիոն գործողությունների հետևանքով երկուստեք եղել են զոհեր:
Լուսանկարը` PAN Photo-ի








































