Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ պետք է սկսվեր, սակայն հետաձգվեց Աբրահամ Ալավերդյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Աբրահամն իր մորը պատկանող՝ Նորքի երկրորդ զանգվածում գտնվող բնակարանը վաճառելու նպատակով պահանջել է իրեն տրամադրել համապատասխան լիազորագիր, սակայն մայրը մերժել է:
2014 թվականի ապրիլի 8-ին, ժամը 15-ի սահմաններում Աբրահամը հիշյալ բնակարանում ծեծի է ենթարկել մորը՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Նախկինում վեց անգամ դատապարտված Աբրահամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:








































