Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է փոքրիկ եղջերուն ուզում մնալ իր փրկչի ձեռքերի մեջ, արագորեն տարածվել է համացանցում: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Էնթոնի Դինը ԱՄՆ Կենտուկի նահանգից իր գործընկերոջ հետ անտառում էլեկտրահաղորդակցման գծերն է մաքրել: Ընկած ծառերից մեկի մոտ Էնթոնին փոքրիկ եղջերու է նկատել, որը պատանդվել է հաստ ճյուղերի մեջ:
Նա փոքրիկին հանել է և տարել վտանգավոր տարածքից հեռու, շոյել նրա փորը՝ հուզված կենդանուն հանգստացնելու համար: Փոքրիկ եղջերուին դա դուր է եկել, ու երբ Էնթոնին փորձել է նրան գետնին դնել, փոքրիկը սկսել է բողոքող ձայնով ճչալ: Այդպես մի քանի անգամ:
Ի վերջո, փոքրիկին համոզել են իջնել գետնին, ու նա վերադարձել է մոր մոտ:











































