Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Ե՞րբ է ընդհատվելու այս մղձավանջը

Նախօրեին հայկական զինված ուժերից ստացված լուրը, որ ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով զոհվել են երկու զինծառայողներ` Արարատ Խանոյանը և Ազատ Ասոյանը, հանրության մոտ ինչքան տխրություն, ցավ, վիշտ, միևնույն ժամանակ հպարտության ու նաև երախտագիտության զգացում է առաջացնում առ հերոս զինծառայողները, ովքեր կյանքը չեն խնայել Հայաստանի պաշտպանության համար: Երախտագիտություն՝ թե՛ նրանց լուսավոր հոգիների, թե՛ նրանց ծնողների հանդեպ, որ լույս աշխարհ են բերել այդպիսի արի զավակներ: Ի վերջո՝ բանակը ունի իր առաքելությունը, որի իրականացման ընթացքում, դժբախտաբար, վտանգի տակ է մարդու կյանքը, ու հաճախ հնարավոր չի լինում հեռացնել այդ վտանգը:

Միևնույն ժամանակ պետք է խոստովանել, որ Ադրբեջանին կարծես թե հաջողվում է պարբերաբար հիշեցնել պատերազմի չավարտվածության մասին, և, դժբախտաբար, այդ հիշեցումները տեղի են ունենում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց կյանքի գնով: Ու նաև տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն այդ առումով հայտնվել են անզոր վիճակում և ոչ մի կերպ չեն կարողանում Ադրբեջանին սաստել: Միջնորդներին ուղղված հայկական հորդորները, կոչերը մնում են անարդյունք, և Ադրբեջանը շարունակում է սպանել հայկական կողմում կանգնածներին:

Պարզապես սարսափելի է մտածել, որ ինչ-որ մեկը կարող է գերադասել այդ իրավիճակը՝ համարելով, որ ավելի լավ է լինի այդպես, քան սկսվի լայնածավալ պատերազմ: Սարսափելի է մտածել, որ Ադրբեջանին թույլ են տալիս այդպես հատ-հատ կրակել, երբեմն սպանել դիմացինին՝ պայմանով, որ նա երբեք չի փորձի ավելի մեծածավալ ռազմական գործողություններ իրականացնել: Բայց որքան էլ դժվար, որքան էլ անցանկալի և սարսափելի է այդպիսի բան մտածելը, միևնույն է, առկա իրավիճակը ավելի ու ավելի է նեղացնում տարբերակների, վարկածների ու բացատրությունների շրջանակը և կարծես թողնում է հենց այդ մեկը` Ադրբեջանին թույլ են տալիս «յոլա գնալե դիպուկահարներով, որպեսզի նա ավելին չպահանջի:

Հայաստանի զինծառայողների կյանքերը կարծես թե դարձել են բանակցային գործընթացի «լիցքերե, ինչը պետք է որ շատ մտահոգիչ լինի Հայաստանի իշխանության համար: Եթե կա բանակցություն, բայց միևնույն ժամանակ կան զոհեր, ընդ որում՝ նաև քաղաքացիական բնակչությունից, ապա իրավիճակը դառնում է աբսուրդային: Մի՞թե զոհերը պետք են նրա համար, որ բանակցողները ասեն՝ տեսեք, եթե չբանակցենք, զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել: Մի՞թե որևէ մեկի համար հայկական կողմի կյանքերը գին չունեն: Ե՞րբ է ավարտվելու այդ շանտաժային մթնոլորտը, և դեռ քանի՞ կյանք այն պետք է արժենա հայկական կողմին:

Հայաստանի իշխանությունը կամ պետք է արմատապես վերանայի իր քաղաքականությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, կամ պետք է խոստովանի իր անկենսունակությունն ու հրաժարական տա, քանի որ չի կարողանում լիարժեք ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Ադրբեջանի սանձարձակ պահվածքը Հայաստանի իշխանության համար պետք է որ բավարար, պատեհ հիմք լինի բանակցային մարտավարությունում շրջադարձային փոփոխություններ կատարելու և միջազգային հանրության առաջ դրանք փաստարկելու համար, մինչդեռ Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի սանձարձակությունը կարծես թե փաստարկ է դարձնում սեփական հասարակության դեմ՝ արդարացնելով Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի ճահճացած պահվածքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում