Monday, 13 07 2026
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան

Հիդրոմետ ուժերը

Չնայած Հայաստանում մոլեգնում է սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամը, ամառը, միևնույն է, քաղաքական իմաստով մեծ թափով մտել է ուժի մեջ, ինչը նշանակում է, որ քաղաքական ուժերն անցել են լիակատար ամառային ռեժիմի և սառեցրել են իրենց գործողությունների զգալի մասը եղանակի ջերմացմանը զուգահեռ: Փոխարենը, միևնույն ժամանակ, գեներացվում են թեժ սպասումներ աշնանը:

Օրինակ` քառյակը հայտարարել է, որ աշնանը սպասվում են հանրահավաքներ ու վերադասավորումներ: Այլ քաղաքական ուժեր էլ կարծես թե աշնանն են սպասում` այդ մասին բացահայտ կամ քողարկված ակնարկելով հասարակությանը:

Այն, որ Հայաստանի քաղաքական ուժերը հասարակությանը շարունակաբար կերակրում են աշունների և գարունների սպասմամբ, նորություն չէ: Նրանք միշտ էլ հայտարարում կամ ակնարկում են, թե` այ, հիմա դադար ենք տալիս, որ աշնանը կամ գարնանը հնչեղ բաներ անենք, փոխենք իրավիճակը, բեկումնային զարգացումների զարկ տանք և այլն, և այլն: Այդ ամենն ավելի ու ավելի է վկայում հակառակի՝ ընդդիմության և ընդհանրապես` քաղաքական ուժերի անզորության մասին, որովհետև հակառակ պարագայում նրանք չէին շարունակի հասարակությանը կերակրել աշնանային կամ գարնանային հռչակագրերով կամ ակնարկներով:

Սեզոնային քաղաքականության այդ հատկանիշը վկայում է Հայաստանի քաղաքական կուսակցությունների անկենսունակության մասին, և պատահական չէ, որ ներկայումս Հայաստանի հասարակական օրակարգում առաջացել է կուսակցականության և քաղաքացիականության դիլեմայի հարցը:

Նորմալ երկրներում, նորմալ քաղաքական համակարգերում կամ նորմալ կուսակցությունների պարագայում այդ դիլեման չպետք է առաջանար, իսկ քաղաքացիական նախաձեռնություններն ու կուսակցություններն էլ պետք է գործեին միմյանց չխանգարելով, և եթե չհամագործակցեին էլ իրար հետ, ապա առնվազն չպետք է խանգարեին միմյանց և չպետք է էերգիա ու ժամանակ ծախսեին` մնացյալ հանրությանը համոզելու համար, թե ով է իրենցից ավելի անկեղծ, նվիրված և արդյունավետ գործում:

Ահա այս իմաստով այդ դիլեմայի առկայության համար առաջին պատասխանատուն քաղաքական ուժերն են, որոնք չկարողանալով արդյունավետ կատարել իրենց գործառույթները` ստիպված են մրցակցել իրենցից շատ ավելի փոքր ծավալ ունեցող, բայց շատ ավելի մեծ պոտենցիալ և արդյունավետություն կրող քաղաքացիական շարժումների հետ: Եվ ինչպես որ այդ մրցակցությունն ու վեճն է ընդամենը ինքնապահպանության մի քայլ, նույն կերպ էլ այդպիսի մի քայլ է սեզոնային խոստումների քաղաքականությունը՝ «էշ, մի սատկի, գարուն կգա», կամ` «էշ, մի սատկի, աշուն կգա» ժողովրդական ասույթի մոտիվներով:

Այլ կերպ ասած` քաղաքական ուժերը կարծես թե իսկապես հայտնի կենդանու տեղն են դրել հասարակությանն ու կերակրում են սեզոնային բնույթի խոստումներով` իրականում ընդամենը ամեն աշուն արդարացնելով գարնանային տապալումները և ամեն գարուն արդարացնելով աշնանային անհաջողությունները կամ անարդյունավետությունը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում