Thursday, 06 06 2024
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով

«Համաշխարհային պատմության մեջ նման մասշտաբի պատժամիջոցներ չեն կիրառվել»․ Ինչ է սպասվում Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

 – Պարոն Ճզմաչյան, ԱՄՆ-ը և եվրոպական երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ: Դրանց մեջ են նաև ՀՀ-ում ներկայացված «Գազպրոմ բանկը», «ՎՏԲ բանկը» և «Ռոսնեֆտը»: Օրինակ` ՎՏԲ-ն 200 մլն դոլար վարկ է հատկացրել Թեղուտի ներդրումային ծրագրին: Ձեր կարծիքով` այդ պատժամիջոցները կարո՞ղ են այնպիսի ազդեցություն ունենալ այդ ընկերությունների վրա, որ դա բացասական հետևանքներ ունենա նաև հայաստանյան կառույցների գործունեության համար:

 – Թերևս քչերն են քաջ գիտակցում, թե ինչպիսին կլինեն ԱՄՆ-ի և ԵՄ երկրների սահմանած պատժամիջոցների ազդեցությունները ՌԴ նկատմամբ: Համաշխարհային պատմության մեջ գործնականում այս մասշտաբի պատժամիջոցներ չեն կիրառվել, այդ պատճառով էլ դժվար է մինչև վերջ կանխատեսել, թե ինչպիսին կլինի վերջը: Հուսով եմ, որ ամեն ինչ պիտի լավ լինի: Լավ պիտի լինի աշխարհի համար, լավ պիտի լինի Ռուսաստանի համար, լավ պիտի լինի Եվրամիության երկրների համար, ԱՄՆ-ի, և, որ ամենակարևորն է` Հայաստանի համար: Միանգամից ասեմ, որ այդ երկու բանկերն էլ ստեղծվել են ՀՀ տարածքում, ՀՀ օրենքներով, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիաների հիման վրա: Եվ նրանք հանդիսանում են ռեզիդենտ, տեղական բանկեր: Իսկ այդ պատժամիջոցներն, իհարկե, կրում են քաղաքական բնույթ, սակայն վերածվում են նաև տնտեսականի: Բայց դրանք չեն կարող ուղղակի ազդեցություն ունենալ մեր այդ երկու բանկերի վրա:

 – Բայց արևմտյան այդ պատժամիջոցները ՌԴ-ում կարող են բացասական հետևանքներ ունենալ այդ ընկերությունների վրա, որն իր ազդեցությունը կունենա հայաստանյան մասնաճյուղերի վրա:

 – Հայաստանյան բանկային համակարգը քաջ ծանոթ է ռուսական բանկային համակարգի հետ, և գիտենք, թե այդ բանկերն ինչ են իրենցից ներկայացնում: Այդ երկուսը մտնում են ՌԴ բանկային համակարգի եռյակի կամ քառյակի մեջ, և հզոր բանկեր են: Մեզ հասած տեղեկություններով` նրանք գիտակցելով, որ այս պատժամիջոցները կարող են ինչ-որ չափով իրենց դիպչել, բավական քայլեր են կատարել: ՌԴ ԿԲ վալյուտային հաշիվներում տարբեր արտարժույթներով մեծ գումարներ են կուտակել: Եվ դա իրենց հնարավորություն կտա անխափան աշխատել տարիներ շարունակ: Ինչ վերաբերում է Թեղուտի ներդրումային ծրագիրը ֆինանսավորելուն, ապա կարծում եմ, որ ՎՏԲ-Մոսկվայի համար 200 մլն դոլարն այնքան էլ մեծ գումար չէ, որ սկսի այդտեղից պահումներ անել: Վատագույն դեպքում կարող է որոշակի դանդաղեցում գնալ, որն այնքան ազդեցիկ չի կարող լինել: Բացի այդ, տեղեկացանք, որ «Վիզա» և «Մաստեր» քարտ համակարգերը հրաժարվել են պատժամիջոցներ կիրառել այդ երկու բանկերի նկատմամբ, իսկ դա խոսում է այն մասին, որ այն ֆիզիկական անձինք, որոնք այդ բանկերում նման քարտեր ունեն, կարող են հանգիստ լինել, որ այդ պատժամիջոցները չեն կարող էականորեն իրենց վերաբերել:

 – ՀՀ իշխանություններն ակնկալում են, որ «Ռոսնեֆտ» ընկերությունը ներդրումներ անի «Նաիրիտ» գործարանում կամ կաուչուկի արտադրության ոլորտում: Ձեր կարծիքով` արևմտյան պատժամիջոցները կարո՞ղ են խոչընդոտել այդ ծրագրերին:

– Իտալական «Պիրելի» ընկերության հետ «Ռոսնեֆտը» մտադիր էր բացել կաուչուկի արտադրության նոր գործարան «Նաիրիտի» բազայի վրա, որը չեմ կարծում, թե այդ պատժամիջոցների պատճառով ի չիք կդառնա: Բոլորս էլ գիտենք, թե «Ռոսնեֆտը» ինչ հզոր կառույց է: Եվ այդ հզորությունը նրան թույլ է տալիս առանց ամերիկյան կամ ԵՄ երկրներից որևէ միջոցներ ներգրավելու՝ ինքնուրույն մասնակցել այդ ծրագրին: Իսկ եթե խոսենք ՀՀ-ՌԴ տնտեսական հարաբերությունների մասին, պիտի քաջ գիտակցենք, որ մեր երկու երկրների միջև այդ կապերն այնքան հզոր են զարգացած, տեղ-տեղ էլ անփոխարինելի, որ ՌԴ հետ կապված բոլոր տեսակի դժվարությունները կարող են որոշակի ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա: Բայց համոզված եմ, որ այդ պատժամիջոցները չեն կարող սպանիչ լինել այնպիսի հզոր երկրի համար, ինչպիսին ՌԴ-ն է: Իսկ ՌԴ-ն հզոր է իր հումքային բազայով, առանց որի ես մեր աշխարհի կյանքը երկարատև չեմ պատկերացնում:

– Անգամ ՌԴ պաշտոնյաներն են հայտարարում, որ եթե այս տարի զրոյական տնտեսական աճ ապահովեն, մեծ հաջողություն կլինի իրենց երկրի համար: Իսկ եթե դրան ավելանան Արևմուտքի պատժամիջոցները, ապա այն կարող է ծանր վիճակի մեջ դնել ՌԴ տնտեսությունը:

 – Չեմ կարող համաձայնել Ձեր ասածի հետ: ՌԴ տնտեսությունը շատ բազմազան է, թե արդյունաբերության, թե գյուղատնտեսության մեջ գրեթե չկա մի ոլորտ, որ զարգացում չունենա:

– Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում ռուսական այն ընկերությունների նկատմամբ, որոնք գտնվում են նավթագազային կամ ֆինանսական ոլորտներում: Հայտնի է, որ ՌԴ տնտեսության շարժիչ ուժը հատկապես էներգակիրներն են: Այսինքն` Արևմուտքը պատահական թիրախներ չի ընտրել: Ինչպե՞ս կարող են այդ պատժամիջոցները բացասական քիչ ազդեցություն ունենալ:

– Ես պնդում եմ իմ ասածը, որովհետև խորապես համոզված եմ, որ ՌԴ-ն իր հերթին կատարում է լայնածավալ քայլեր, որ պատժամիջոցներից առաջացող բացերը լրացնի այլ ոլորտներում կամ այլ երկրների հետ: Վերջերս ՌԴ-ն և Չինաստանը համաձայնության են եկել, որ պետք է գազի խողովակաշար անցկացնել դեպի Չինաստան: Իհարկե, դա թանկ հաճույք է, մոտ 55 մլրդ դոլար կարժենա, բայց ՌԴ-ն հաշվարկել և պարզել է, որ այն կարող է կառուցել իր ռեսուրսներով: Եվ գազի տարածման իր ուղղությունը կթեքի դեպի Հնդկաստան, Չինաստան ու այլ երկրներ: Վերջին հաշվով, եթե այդ երկրներն իրենք իրենց որոշ չափով կտրում են նավթի և գազի սպասարկումից, ապա չեն կարող դժվարություններ չունենալ: Ես գրեթե համոզված եմ, որ կանցնի որոշ ժամանակ, և այդ երկրները կասեն, որ մենք այլևս չենք կարող առանց այս գազի ապրել: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական ոլորտին, ապա ամբողջ աշխարհում ֆինանսական համակարգերը շատ մխրճված են իրար մեջ: Ինչպես նշեցի, այդ «Վիզա» և «Մաստեր» քարտերն աշխատում են ամբողջ աշխարհում, ոլորտի սպասարկման մոտ 84 տոկոսն են ծածկում: Եվ նրանք գիտեն, թե ՌԴ շուկան կորցնելն ինչ է նշանակում իրենց համար: Իսկ ռուսը շատ փող է ծախսում:

– Իսկ այդ պատժամիջոցները ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ ՌԴ-ում հայազգի խոշոր գործարարների, և, որ ամենակարևորն է` արտագնա աշխատանքի մեկնող տասնյակ հազարավոր հայաստանցիների վրա:

 – Ինձ շատ ավելի մտահոգում է արտագնա աշխատողների և ոչ թե հարուստ հայերի վիճակը: Ես հակված եմ մտածելու, որ գրեթե ազդեցություն չի ունենա:

– Այդ դեպքում ճի՞շտ չեն միջազգային կառույցների բացասական կանխատեսումները: Օրինակ` Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել էր, թե ՌԴ նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ նաև տարածաշրջանի վրա:

 – Ես ասացի, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի տնտեսություններն այնքան են փոխկապակցված, որ փոփոխությունները չեն կարող գոնե մի քիչ չազդել: Կարող է և մի քիչ ազդեցություն ունենալ: Ես պարզապես այնքան վստահ եմ ՌԴ-ի հումքային բազայի վրա, որ կարող եմ ասել, թե այդ պատժամիջոցները երկար չեն էլ կարող շարունակվել: Եթե մի փոքր երկար շարունակվեն, եվրոպական երկրների տնտեսությունները կսկսեն մեծ վնասներ կրել, քանի որ դրանք բավականին կախված են ՌԴ-ի խողովակներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում