Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

ԵՄ երկրներում հայաստանցիների համար բարդացել է ապաստան ստանալը

Ռեադմիսիայի հայտնի համաձայնագրից հետո Եվրամիության անդամ մի շարք երկրներում հայերի համար բարդացել է ապաստան ստանալու հարցը:

Ընդ որում՝ եթե նախկինում հրապարակումներ էինք անում այն մասին, որ հայերին ապաստան չեն տալիս հատկապես Ֆրանսիայում և Բելգիայում, վերջերս այս խնդրի առաջ են կանգնել նաև Գերմանիայում, Ավստրիայում, Նիդեռլանդներում ժամանակավոր ապաստան ստանալու համար դիմած հայերը:

Ի դեպ, հայաստանցիների համար ամենագրավիչ երկիրը Ֆրանսիան է: Ֆրանսիայի իշխանություններին է դիմել` դիմողների 48 տոկոսը։ Ընդ որում, հենց այդ երկիրն էլ հայաստանցիներին ամենաշատ մերժումներն է տվել Կոնգոյից ժամանածներից հետո: Գերմանիա այս տարվա կտվածքով գնացել է ապաստան փնտրող հայերի 18 տոկոսը:

Հայտնի է, որ հայեի մեծ մասն այդ երկրներում ժամանակավոր ապաստանի իրավունք էր ստանում՝ պատճառաբանելով Հայաստանում իր դեմ իրականացված քաղաքական հետապնդումները: Եվրոպական երկրներն էլ տարիներ առաջ՝ մանավանդ 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո, մեր շատ հայրենակիցների են քաղաքական ապաստան տվել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում 2010 թվականին ժամանակավոր ապաստան ստացած Ժենյա Աթանեսյանը պատմում է, որ մեծ դժվարությամբ է դրան հասել: Նրա խոսքերով՝ եթե Գերմանիա մեկներ ոչ թե 2009 թականին, այլ հիմա, հազիվ թե կարողանար ձեռք բերել այդ իրավունքը. «Նախկինում ոչ միայն ես, այլև մեր ընկերներից, ծանոթ-բարեկամներից շատերն են այստեղ ապաստան ստացել և մինչև հիմա էլ այդ իրավունքով ապրում են Բեռլին, Բրեմեն, Դորտմունդ քաղաքներում»:

Դորտմունդի հայ համայնքի ներկայացուցիչներից Լիանա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ունեցած տվյալներով՝ վերջին շրջանում իսկապես բարդացել է Գերմանիայում ապաստան ստանալու հարցը: Նրա խոսքերով՝ խնդիրը վերաբերվում է ոչ միայն հայերին, սակայն հատկապես Հայաստանի դեպքում հաշվի է առնվում այն հանգամանքը, որ քաղաքական իրավիճակն այստեղ հանգիստ է, և այդ պատճառաբանությունն այլևս ապաստան ստանալու համար բերել չեն կարող․ «Ընդհանրապես, Հայաստանը այստեղ հիմա չի ընկալվում մարդու իրավունքները կոպիտ ոտնահարող երկրների շարքում։ Գուցե մասնավոր դեպքեր լինում են, մենք էլ մամուլով հետևում ենք, ինչ-որ բաներ կարդում ենք, բայց ապաստան ստանալու համար դա բավարար չէ։ Շատերին են մերժում, նույնիսկ նրանց, ովքեր տարիներ շարունակ ապրել են այստեղ, ոչնչի իրավունք չեն ունեցել և հուսով են եղել, որ գոնե որոշ ժամանակ հետո կստանան այդ իրավունքը»:

Ավստրիայում իրավիճակը ևս ոչ այնքան բարվոք է, թեպետ համեմատած մի շարք այլ երկրների հետ՝ այստեղ ժամանակավոր ապաստան տալու դեպքեր այնուամենայնիվ գրանցվում են: Մեր զրուցակից Լուսյա Ամիրջանյանն ընդգծեց, որ ժամանակավոր ապաստանի իրավունք ստացել է 5 ամիս առաջ․«Այստեղ դատով է դա լինում, երեք տարի սպասել եմ, կարելի է ասել՝ թաքնված այստեղ ապրել եմ և մոտ 5 ամիս առաջ էր, որ ստացանք ժամանակավոր ապաստանի իրավունք։ Առաջին երեխաս էլ այստեղ է ծնվել, նրա համար պետությունը բավական մեծ թոշակ է հատկացնում»,- պատմեց նա:

Նրա եղբոր ընտանիքը ժամանակավոր ապաստանի իրավունք ստացել է դեռ 4 տարի առաջ, երեխան արդեն երկրորդ դասարանում է, և միակ դժգոհությունն այն է, որ իրենց քաղաքում չկա հայկական դպրոց․ «Գուցե Վիեննայում հետաքրքվենք՝ լինի, մեր ունեցած տեղեկություններով՝ այնտեղ Հայ առաքելական եկեղեցին է շաբաթը մեկ հայերեն լեզվի դասընթացներ անցկացնում, բայց մեր քաղաքից բավական հեռու է, ստիպված ենք մայրենի լեզուն երեխայի հետ տանը պարապել։ Հայաստանից բավական տարբեր քաղաք է, Հայաստանը հիշեցնող ոչինչ չկա»,- պատմեց նա:

Նա նաև նշեց, որ խուսափում են շփվել իրենց քաղաքի այլ հայերի հետ: Մեր զրուցակիցը պատմեց, որ թեպետ կան հայեր, որոնք կարիքից դրդված, այլ ելք չունենալով են եվրոպական երկրներում ապաստան գտնում, այդուհանդերձ, կան նաև այնպիսիք, որ այստեղ են գալիս խանութներից ապրանք գողանալու և հետագայում Հայաստանում մատչելի գներով վերավաճառելու համար, հիմնականում օծանելիք, տեխնիկա․ «Նրանք գիտեն, թե Հայաստանն է , ուր օրենք խախտելու դեպքում դատարան, դատավոր, դատախազ կաշառելով՝ կկարղանան հարց լուծել։ Եվրոպայում օրենքն ամենաբարձր բանն է, այն խախտելու դեպքում այլևս ներում-բեկում չկա: Մանավանդ նրանք, ովքեր ժամանակավոր ապաստան են ստացած լինում և նման մի օրենք են խախտում՝ միանգամից հետ են ուղարկվում հայրենի երկիր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում