Thursday, 16 07 2026
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման

Այգեպարի վրա կրակելով կրակում են մեզանից յուրաքանչյուրի վրա. «ՀԺ»

«Վերջին մեկ ամսվա ընթացքում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերում գրեթե ամենօրյա ռեժիմով կրկնվում է միևնույն սցենարը: Ադրբեջանցիները ծանր գնդակոծության են ենթարկում Այգեպար, Մովսես. Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ապա մեր զորքերի պատասխան գործողություններից հետո դադարեցնում կրակը, ապա որոշ ժամանակ անց նորից սկսում գնդակոծությունը: Շատերը հարց են տալիս. ինչո՞ւ են ադրբեջանցիները օրը մի քանի տասնյակ հազար եվրոյի զինամթերք ծախսում հայկական գյուղերը գնդակոծելու համար, չէ՞ որ դա սահմանները կամ զորքերի դասավորվածությունը չի փոխում:

Ի՞նչ խնդիր են, ուրեմն, լուծում նրանք: Խնդիրը, կարծում ենք, շատ կոնկրետ է: Ադրբեջանցիները փորձում են Բերդի տարածաշրջանի բնակիչների շրջանում զգացողություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունը այլևս ի վիճակի չէ պաշտպանել նրանց, ադրբեջանցիները փորձում են այդ տարածաշրջանի բնակիչների շրջանում զգացողություն հարուցել, թե իրենց տները, իրենց գյուղերը այն տեղը չեն, որտեղ կարելի է ապրել: Երկար տարիների ընթացքում այս գիտակցությունը առանց ադրբեջանցիների էլ, մեր իշխանավորների օգնությամբ կաթիլ-կաթիլ արմատանում է հեռավոր և սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում, բայց վերջին իրադարձությունները նոր մարտահրավերներ են առաջադրում Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, Չինարիի, Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները հստակ պատասխան են սպասում Հայաստանի Հանրապետությունից: Նրանք ուզում են իմանալ իրենք շարունակելո՞ւ են ապրել իրենց տներում, թե դա անելը առաջիկայում այլևս անհնար է լինելու:

Ասվածը չափազանցություն չթվա, բայց չորս գյուղերի համար այս վիճակն ավելի վատթար է, քան պատերազմը, որովհետև պատերազմը գոնե պատերազմ է. երեխաներին և կանանց պատսպարում են նկուղներում, տղամարդիկ գնում են կռվելու: Հիմա տղամարդիկ ու կանայք ամեն օր կուչ են գալիս իրենց տներում և չգիտեն ի՞նչ է լինելու հաջորդիվ, իրավիճակը բացարձակապես դուրս է իրենց վերահսկողությունից, և իրենք որևէ բան անել չեն կարող: Ոչ կարող են հարձակվել, ոչ կարող են նահանջել, և այդ մարդկանց մնում է ինչ-որ լուծում ակնկալել Երևանից: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Երևանն առայժմ որևէ լուծում չունի, բայց սա չի նշանակում, թե պետք է անպատասխան թողնել վերը հիշատակված գյուղերում ահագնացող հարցերը: Եթե մենք այս պահին չենք կարողանում որևէ ձևով լռեցնել ադրբեջանցիներին, ուրեմն պիտի հստակ ազդակներ տանք սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ իրենց այնտեղ ապրելը թեկուզ կրակահերթերի տակ, կարևոր, չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի ու նրա ապագայի համար: Այդ ազդակները կարող են լինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոմունալ ծախսերի զեղչեր, հարկային և առողջապահական ամենալայն արտոնություններ, տնտեսական հնարավորություններ տալու ձևով: Հակառակ դեպքում մարդիկ մի օր ուղղակի վեր կկենան և կհեռանան սահմանից, և ինչ էլ ասենք, որևէ մեկը չի կարող դատապարտել այն մովսեսցուն, որ չի ուզում իր մանկահասակ երեխաները ամեն օր հոգեբանական և ֆիզիկական կռիվ տան ադրբեջանական դեշեկայի դեմ: Եթե սահմանի բնակիչները պիտի կռիվ տան, այդ կռիվը գին ունի, ու Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքացիներս պետք է վճարենք այդ գինը, որովհետև Այգեպարի վրա կրակելով կրակում են մեզանից յուրաքանչյուրի վրա»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում