Ռուս մի քանի արտիստների մուտքը Լատվիա արգելելու հետ կապված սկանդալից հետո կազմակերպիչները քննարկում են «Նոր ալիք» մրցույթը մեկ այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը, գրում է Viva.ua-ն:
Վալերիային, Օլեգ Գազմանովին և Իոսիֆ Կոբզոնին Լատվիա մուտք գործելու արգելքը հասարակական լայնածավալ քննարկումների առիթ է դարձել: Իսկ ահա մրցույթի մասնակիցները որոշել են. եթե հետագայում մասնակիցներից որևէ մեկը չկարողանա Յուրմալա ժամանել, ապա հնարավոր է՝ փառատոնն այլ երկիր տեղափոխվի:
Փառատոնի ետնաբեմում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը պատմել է, որ մրցույթը կարող է Հունաստան տեղափոխվել: Ընդ որում, շատ աստղերի համար դա բավականին հարմար կլիներ, քանի որ Հունաստանում են հանգստանում Քրիստինա Օրբակայտեն իր ընտանիքի հետ միասին, Վլադիմիր Պրեսնյակովն ու Նատալյա Պոդոլսկայան, Իգոր Կրուտոյի ընտանիքը և ինքը՝ Ֆիլիպ Կիրկորովը:
Իսկ Լեոնիդ Ագուտինը, ով այս տարի մրցույթին առանց կնոջ էր ժամանալ, առաջարկել է այն Սոչի տեղափոխել: