Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Աշոտ Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը վերաբացված է

ՀԺԿ նախկին անդամ, ոստիկանության կողմից 2004 թվականին խոշտանգված Գրիշա Վիրաբյանի գործը վերաբացվել է: Այն բանից հետո, ինչ Եվրադատարանը Վիրաբյանի օգտին որոշում կայացրեց, և Հայաստանի Հանրապետությունը ստիպված եղավ փոխհատուցել ընդդիմադիր գործչին, Վիրաբյանը նորից դիմեց Հայաստանի արդարադատությանը՝ մեղավորներին պատժելու պահանջով:

Հիշեցնենք, որ քննչական մարմինը դեռ 2004 թվականին հրաժարվեց գործ հարուցել Վիրաբյանին խոշտանգելու մեղադրանքով՝ համարելով, որ ոստիկանական բաժանմունքում նրան ծեծի չեն ենթարկել: Աչք փակվեց անգամ այն հանգամանքի վրա, որ Վիրաբյանը օրեր շարունակ անցկացրել է հիվանդանոցում, դաժան ծեծի հետևանքով վիրահատվել: Ավելին՝ Գրիշա Վիրաբյանին վիրահատող բժիշկների հավաստմամբ՝ եթե վիրահատությունը փոքր-ինչ ուշանար, ապա նրա կյանքը հնարավոր չէր լինի փրկել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այժմ Բելգիայում բնակվող Գրիշա Վիրաբյանը նշեց, որ իր նպատակն է հասնել արդարության սեփական երկրում և պատժել բոլոր այն մարդկանց, ովքեր իրեն ծեծի են ենթարկել և առողջությանը վնաս հասցրել:

Հիշեցնենք, որ դեպքի հետ անմիջական առնչություն ունի Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Վիրաբյանին երկաթե իրերով հարվածողներից մեկն էլ հենց Կարապետյանն է եղել:

«Պահանջս այն է, որ իրավական սահմաններում քրեական գործ բացվի, վերանայվի: Հիվանդանոցի արձանագրությունը կա, գլխավոր բժշկի, շտապօգնության բժշկի արձանագրությունները կան, որ ինձ ոստիկանությունից մահամերձ են տարել հիվանդանոց, ջարդվածքներ, վնասվածքներ եմ ունեցել: Ես ցուցմունքներում ասել եմ, որ հանձինս Աշոտ Կարապետյանի՝ ինձ խոշտանգել են: Ամեն մարդ իր արածի պատասխանը պետք է տա, իրենք ասում են՝ չի եղել այդպիսի բան, բայց արդյունքում ես մահամերձ հայտնվեցի հիվանդանոցում»:

Գրիշա Վիրաբյանն ընդգծեց նաև, որ պահանջելու է, որ գործին առնչվող այն մարդիկ, ովքեր հիմա պաշտոններ ունեն՝ ժամանակավորապես դադարեցնեն իրենց լիազորությունները՝ օբյեկտիվ քննությանը չխանգարելու համար. «Առաջին հերթին Աշոտ Կարապետյանը պետք է իր լիազորությունները դադարեցնի, նա բարձր պաշտոնի է, կարող է չարաշահել իր պաշտոնը և գործն ուրիշ ուղղությամբ տանել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա վստահ է, որ այդ գործին քաղաքական երանգ է տրվել՝ ոստիկանությունը և դատախազությունը քաղաքական պատվեր են կատարել, որի հեղինակը հենց Հովիկ Աբրահամյանն է. «Այդ գործի քննության ընթացքում պահանջ եմ դնելու, որ Հովիկ Աբրահամյանին զրկեն եվրոպական երկրներ գալուց, նրա և Ռոբերտ Քոչարյանի միջոցով է այդ ամենը կատարվել։ Ես ներկայացնելու եմ այդ պահանջը, ներկայացնելու եմ ամենը, և նրանք պատժվելու են: Դիմելու եմ Եվրամիությանը նրան շենգեն վիզայից զրկելու համար»:

Գրիշա Վիրաբյանի փաստաբանը՝ Արա Ղազարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա նախնական հաղթանակ է, և հույս հայտնեց, որ քննությունն արդար ընթացք կունենա. «Նրանք 2004 թվականին գտել են, որ հանցագործություն չկա, և գործը փակվել է: Բայց քննությունը եղել է անարդյունավետ, պաշտպանության միջոց չի աշխատել: Գրիշան դիմել է Վճռաբեկ դատարան՝ Եվրոպական դատարանի վճռի հիման վրա:

Վճռաբեկ դատարանը դիմումն ընդունել է, բեկանել նախկին որոշումը և հայտարարել, որ գործը վերաբացված է: Վճռաբեկը գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան: Առաջին ատյանը որոշեց, որ դատախազը հաշվի չի առել այն հանգամանքները, որ Եվրադատարանը հաշվի էր առել: Այսինքն՝ այդ հանգամանքները պետք է նորից քններ և որոշեր քրական գործ պե՞տք է հարուցեր, թե՞ ոչ:

Գրիշան առաջին ատյանում շահեց, դատախազի կողմից վերաքննիչ բողոք բերվեց ՝ երկու հիմքով, որից մեկը վերաբերում է նրան, որ առաջին ատյանի դատարանը իրավունք չուներ բեկանելու դատախազի որշումը, այլ պետք է հրահանգեր, որ դատախազը բեկաներ: Այդ իմաստով վերաքննիչը բավարարեց, բայց մնացած մասով ուժի մեջ թողեց, այսինքն՝ հիմնական մասով Գրիշան գործը շահել է և հրահանգվել է նախաքննությունը վերաբացել»:

Փաստաբանը նշեց, որ քննությունը կկատարվի այն տեսքով, որով հրահանգել է Եվրադատարանը. «Իսկ Եվրադատարանը նշել է, որ քննության ժամանակ ուշադրություն չի դարձվել Գրիշա Վիրաբյանի այն պնդումներին, որ նրան ծեծի են ենթարկել իր ընդդիմադիր գործունեության համար»:

Ինչ վերաբերում է Աշոտ Կարապետյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու՝ Վիրաբյանի պնդումներին, Արա Ղազարյանն ասաց. «Դատավարական իմաստով նման ընթացակարգ չկա, հենց այդ նպատակով էլ ստեղծվել է ՀՔԾ-ն, որովհետև ժամանակին ոստիկանության կողմից բռնության կիրառման գործերը քննում էր ոստիկանությունը, հետո եվրոպական կառույցներն ասացին, որ դա ճիշտ չէ, նա չի կարող անկողմնակալ լինել, և պետք է առանձին մարմին ստեղծվի դրա համար:

Հիմա ես չգիտեմ՝ Աշոտ Կարապետյանը որքանով կկարողանա ազդել ՀՔԾ-ի վրա, բայց բոլոր դեպքերում վարույթում Վիրաբյանի հայտարարությունը կլինի՝ առ այն, որ հենց այդ անձն է նրան խոշտանգողը»,- եզրափակեց Վիրաբյանի փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում