Monday, 13 07 2026
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան

Երրորդ ճանապարհը

Արդեն մի քանի տարի է` Հայաստանի ներքին լարված իրադրության հաղթահարման երեք ճանապարհ կա` մեկը ռեպրեսիաների միջոցով, քաղաքացիների ազատությունների սահմանափակումով ցանկացած այլախոհություն, այլակարծություն դրսևորման հնարավորությունից զրկելն է, մյուսը` վարվող քաղաքականության միջոցով հասարակական դժգոհությունը մեղմելը, հնարավորինս չեզոքացնելը: Այսօր Հայաստանում կարելի է շատերից լսել այդ բանաձևը` որպես իրավիճակի հաղթահարման երկու ճանապարհ, երբ երրորդը ոչ միայն բացառվում է, ոչ միայն ավելորդ է, այլ կարծես թե ընդհանրապես չկա: Իրականում, սակայն, այդ տեսակետը փոքր-ինչ չափազանցված է:

Ներկայիս իրավիճակից դուրս գալու ընդամենը մեկ ելք կա, քանի որ քաղաքացիական ազատությունների սահանափակումն ամենևին էլ ելք չէ, որին կարող է դիմել իշխանությունը: Մարդիկ միգուցե ցույցեր չանեն, միգուցե երթեր չանեն, միգուցե մի օր հնարավոր լինի փակել բոլոր այն լրատվամիջոցները, որոնք, իշխանականից բացի, այլ կարծիք ու տեղեկություն են տարածում: Այդ ամենը միանգամայն հնարավոր է, թեև շատ դժվար պատկերացնելի, եթե մարդը քիչ թե շատ ադեկվատ է 21-րդ դարին: Բայց ահա մարդկանց արգելել մտածել` ուղղակի անհնար է թե գործնականում, թե նույնիսկ տեսականորեն:

Իսկ եթե մարդը մտածեց, ապա միտքը վաղ թե ուշ ինչ-որ բան ծնելու է, ինչ-որ մարմին է առնելու, ինչ-որ ձև է ստանալու, հետո ձևը դառնալու է ինչ-որ բովանդակություն, իսկ բովանդակության դեմ անբովանդակ պայքարը, ինչպիսին որ հանդիսանում է ռեպրեսիան, ժամանակավոր էֆեկտ գուցե և կտա, բայց ինքնին անարդյունավետ է ու երկարաժամկետ առումով կարող է կանգնեցնել շատ ավելի անցանկալի հեռանկարի առաջ:

Թվում է, որ այդ պարզ իրողությունը, ի տարբերություն իշխանամերձ, կամ ոչ այնքան, քաղաքական գործիչների, որոնք իրավիճակի մասին իրենց գնահատականներով ու առաջարկներով առավելապես լուծում են սեփական գոյության նյութական իմաստավորման հարցը, իշխանությունը պետք է որ ավելի վաղ և ավելի հստակ պատկերացնի ու գիտակցի: Ասում են, որ էքստրեմալ իրավիճակներում մարդու զգայարանները աշխատում են առավելագույն հնարավորության չափով և անգամ անում են անհնարինը: Դժբախտաբար, մեր իշխանության մոտ կարծես թե ոչ բոլոր զգայարաններն են անում հնարավորն ու անհնարը:

Խնդիրն այստեղ հասարակությունն է: Ինչպե՞ս կարելի է այդ ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին երեք տարիներին, չհասկանալ, որ Հայաստանում խնդիրն ամենևին հացը, պիցցան, քաբաբը չէ, ինչպես կարծում են այդ իշխանական փոքր ու միջին գործիչները` անկասկած խոշորների լուռ հովանավորությամբ: Ինչպե՞ս կարելի է չհասկանալ, որ մարդիկ հաց չէ, որ որոնում են, այլ արդարություն և օրինականություն, ու դրա համար նրանք պատրաստ են իրենց ձեռքի «գործիք» դարձնել յուրաքանչյուրին:

Դրա համար մթի, ցրտի ու սովի ուրվականներով հեռուստաեթերը լցնելու ու հանրությանը վախեցնելու փորձերը մատնվեցին կատարյալ անհաջողության, որովհետև մարդկանց մութն ու ցուրտը չի սարսափեցնում, այլ այն, որ իրենց կամ իրենց զավակին էլ մի օր կարող է ինչ-որ մի գեներալի որդի ծեծելով սպանել, և ոչ ոք պատասխան չի տա դրա համար: Քանի դեռ իշխանությունը չի հասկացել այդ պարզ իրողությունը, քանի դեռ Հայաստանի բնակչության մեջ չի տեսել քաղաքացուն, այլ նկատել է միայն սպառողին, անկարող է լինելու դուրս գալ փակուղային վիճակից: Եվ նաև, երևի թե շատ կարևոր է, որ իշխանությունը հասկանա ևս մի բան` սարսափելին իշխանություն կորցնելու վտանգը չէ, այլ այն, որ չես պատկերացնում քեզ առանց իշխանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում