Գուանտանամոյի բազայում ռազմական տրիբունալ վճռել է, որ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 5 ամբաստանյալներից մեկի դատավարությունը պետք է անցկացվի առանձին: Այս մասին հաղորդում է France Press-ը:
Դատավոր Ջեյմս Փոլի հայտարարության մեջ ասվում է, որ մինչ Եմենի քաղաքացի Ռամզի բին ազ-Շիբի գործին առանձին ընթացք տալը՝ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք մեղադրյալը հնարավորություն ունի՞ կանգնել դատարանի առջև՝ հաշվի առնլեով ռազմական բժիշկների եզրակացությունը, ըստ որի՝ «նա լուրջ հոգեկան հիվանդություն» ունի:
Նշվում է, որ դատավորի համապատասխան որոշման պատճառն այն է, որպեզի չնպաստեն հետագա դատական պարզաբանումների հետաձգմանը: