Friday, 10 07 2026
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ

ԱՄՆ-ի ու Թուրքիայի նոր պայմանավորվածությունը Ղարաբաղի հարցում

ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները մտել են նոր ռեժիմ ու ենթադրում են նոր կանոններ, եւ Թուրքիան պետք է մնա Հարավային Կովկասում քաղաքական եւ զինված հակամարտություններին չմիջամտելու դիրքերում, չհավակնի «դիրիժորի» դերին, չփորձի խաղալ Ադրբեջանի մերձավոր դաշնակցի ու գործընկերոջ դեր եւ հակամարտությունների կարգավորմանը մասնակցի այլընտրանքային սխեմաների հիման վրա: Թուրքիան պետք է փորձի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ շարունակի հարաբերությունների նախկին գործընթացը:

Նկատվել է հետեւյալը՝ ամերիկացիները հավանություն են տալիս Թուրքիայի միջամտությանն Աբխազիայում, նրա դիրքերի ուժեղացմանն այս տարածաշրջանում: Միեւնույն ժամանակ, Թուրքիան պետք է մոռանա ղարաբաղյան խնդրին միջամտելու մասին: Տպավորություն է, որ Հարավային Կովկասն այն ուղղություններից է, որտեղ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածություններն առավել ցայտուն են:

Մերձավոր Արեւելքի մասնագետները տրամադրված են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի «նոր հարաբերությունները» գնահատել թեեւ ոչ ավարտուն, սակայն ունիվերսալ, այսինքն, նրանց կարծիքով, ձեռք են բերվել պայմանավորվածություններ տարածաշրջանային հարցերի ողջ շրջանակով:

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ձեռք են բերվել բավական սկզբունքային պայմանավորվածություններ, հաղթահարվել են շատ խնդիրներ, սակայն դա չի նշանակում, որ հարաբերությունները լիովին կարգավորված են: ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն շտապում լիովին կարգավորել խնդիրները, քանի որ դա ենթադրում է ոչ միայն դրական պահեր, այլեւ ուժեղացնում է որոշ պարտավորություններ:

Թուրքիան մասնակցում է Հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացմանը, ռազմածովային նավահանգիստների ու օդանավակայանների ապահովմանը` Մերձավոր Արեւելքում նոր խնդիրների իրականացման համար: ԱՄՆ-ն համակողմանի օգնություն է ցուցաբերում Թուրքիային, այդ թվում ռազմածովային, ռազմաօդային, հակաօդային ուժերի արդիականացման, թուրքական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների տեխնիկական հագեցման հարցերում:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում առանձնահատուկ տեղ են գրավում քրդական ազգային շարժման մարման խնդիրները: Փորձագետների կարծիքով, Թուրքիայի անվտանգության հարցում քրդական գործոնի սպառնալիքը թերագնահատվել է: Թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ բանով կախված են այս հարցում ԱՄՆ դիրքորոշումից: ԱՄՆ-ն եւ Թուրքիան պայմանավորվել են, որ ամերիկացիները համակողմանի աջակցություն են ցուցաբերելու Թուրքիային քրդական ազգային շարժումը ճնշելու գործում, սակայն միայն Թուրքիայի սահմաններում:

Միեւնույն ժամանակ, Թուրքիան չի կարող հավակնել քաղաքական որեւէ լուրջ դիրքերի Իրաքի Քրդստանում: Այդ պայմանավորվածությունը դարձել է բազային պայման Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունների համար:

Բալկանները երկրորդական ուղղություն է, սակայն այստեղ էլ ամերիկացիները պնդում են Թուրքիայի ազդեցության սահմանափակումը մուսուլմանական երկրներում՝ Բոսնիայում ու Ալբանիայում, նրանց առաջարկելով «չափավոր իսլամի» մոդել:

ԱՄՆ-ն համաձայնվել է, որ նախկինում ոչ ճիշտ քաղաքականություն էր վարում Կենտրոնական Ասիայում Թուրքիայի դերի սահմանափակման մասով, եւ այլեւս խոչընդոտներ չի հարուցի եւ ավելին, պատրաստ է աջակցել այս տարածաշրջանում ազդեցությունն ուժեղացնելու նրա ջանքերին: Այդ ազդեցությունը պետք է ուղղված լինի Չինաստանի ու Ռուսաստանի ազդեցության ուժեղացման դեմ, սակայն չպետք է լինեն ռազմավարական ու պաշտպանական խնդիրների լուծման պահանջներ:

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան ԱՄՆ-ի ռազմավարական շահերի գոտին են, եւ այստեղ չպետք է լինեն անսպասելի գործընթացներ, նախաձեռնված նրա դաշնակցի՝ Թուրքիայի կողմից:

 Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում