Tuesday, 21 07 2026
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

Եթե ԱՊՀ փոփոխությունները չլինեին, մաքսային խնդիրներին չէի՞ք անդրադառնալու. Էդմոն Մարուքյան

Այսօր ԱԺ նիստում Մաքսային օրենսգրքում փոփոխությունների քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ եթե ԱՊՀ շրջանակներում ապրանքների ծածկագրերի մասով փոփոխություններ չլինեին, կառավարությունը չէ՞ր անդրադառնալու մաքսային խնդիրներին:

«Մեզ շատ լավ հայտնի է, թե ինչ խնդիրներ մենք ունենք, բազմաթիվ բողոքներ ունենք` մաքսային խնդիրների հետ կապված»,- նշեց Է. Մարուքյանը:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշեց, որ փոփոխություններով 3 հիմնական խնդիր է լուծվում՝ կանոնների հստակեցում և պարզեցում, տուգանքների ինստիտուտի նոր ամրագրում և ԱՊՀ դասակարգչի հարցը. «Դուք առաջինը տեսաք վերջինը: Առաջին երկու հարցը ԱՊՀ դասակարգչի հետ կապ չունեն»:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով՝ պետք է ներկրողին զերծ պահել մաքսայինի հին մեթոդներից, բայց փոփոխությունները չեն ձերբազատում դրանցից, թեև հստակեցնում են ձեռք բերման գնի պահը:

Ի պատասխան` Ս. Կարայանն ասաց, որ փոփոխությունները հիմնականում վերաբերում են ձեռք բերման գնին, թեև մնացած մեթոդները նույնպես կիրառելի են, եթե ներկրողը չի ապահովում 87-րդ հոդվածով պահանջվող փաստաթղթերը. «Հիմնական առավելությունն այն է, որ գրավոր հիմնավորման պահանջ է դրվում մաքսային մարմնին»:

«Նպատակը դրական է, բայց իրականացման ձևը, մեթոդը, խորությունը չեն համապատասխանում նպատակին»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ առաջարկելով արագընթաց կարգով ստեղծել աշխատանքային խմբի պես մի բան` փոփոխությունները կատարելու և կյանքի կոչելու համար, որպեսզի հետագայում այս փոփոխությունների հետ կապված բողոքներ չստացվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում