Sunday, 12 07 2026
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին

Պետական դիրքորոշման բացակայության հետեւանքները. «Ժողովուրդ»

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ հայտարարել է, թե Հայաստանի շահերին դեմ է Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցությունը: Այդ հեռանկարը որակելով աննպատակահարմար, Զաքարյանն ասել է. «Ադրբեջանի պարագայում բարդությունները շատ ավելի մեծ կլինեն արտաքին քաղաքականության վարման առումով»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ ընդամենը շաբաթներ առաջ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արտաշես Գեղամյանը, Բաքվում հայտարարել է, թե ճիշտ կլինի Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, և որ այդ դեպքում հեշտ կլինի նաև ԼՂ խնդրի լուծումը:

Ընդ որում, դժվար չէ կռահել, որ այս հայտարարությունը Գեղամյանն արել էր Սերժ Սարգսյանի անձնական «դաբրոն» ունենալով: Համենայնդեպս, հակառակը դժվար է պատկերացնել: Մինչդեռ հիմա պարզվում է, որ այս սկզբունքային հարցի շուրջ իշխանության ներսում տեսակետները փոխվել են 180 աստիճանով: Բացի այդ, ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ տեսակետների փոփոխությունը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանի արտահայտած «մտահոգության» շարունակությունն է: Բայց վերջնարդյունքում հասկանալի է, որ գործող իշխանության տեսակետները իրականում պայմանավորված են պահի տրամադրություններով կամ այսրոպեական մտահոգություններով, ինչը խոսում է ռազմավարական հարցերի շուրջ պետական դիրքորոշման բացակայության մասին:

Համաձայն նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունների՝ Սերժ Սարգսյանը վերջին տասը օրերի ընթացքում աշխատել է ուղղակի «գերլարված» ռեժիմով: Նա 10 օրվա մեջ 2 ցավակցական և 2 շնորհավորական ուղերձ է հղել, 4 անգամ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներ ստորագրել: Բացի այդ, հասցրել է Ֆրանսիայի տոնի առթիվ լինել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, հետո` «Գիրքը» ֆիլմի պրեմիերային, Արմավիրում՝ նետաձգության առաջնության բացման արարողությանը և վերջ:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում