Վրաստանի ՆԳ նախարարությունում համարում են, որ անցած շաբաթ օրը Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը էթնիկ բնույթ չի կրել:
«Միջադեպը էթնիկ բնույթ չի կրել: Դիմակայությունը տեղի է ունեցել փողոցում՝ ավտոմեքենայի կայանման պատճառով: Քննությունը ընթանում է [Վրաստանի քրեական օրենսգրքի] 125-րդ հոդվածով՝ վնասվածքներ հասցնելը», – «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությանը ասել է գերատեսչության ներկայացուցիչը:









































