Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ`Իրանին հաջողվել է նոր ռեկորդ սահմանել ծովային պաշտպանական տեխնիկայի արտադրության ոլորտում: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին.
«Իրանական այնպիսի ռազմանավերի, ինչպիսիք են Sahand էսկադրոնային ականակիրը և նմանատիպ մյուս նավերը, կառուցման արագությունն աճել է հինգ անգամ»:
Սեպտեմբերին Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբաս նավահանգստում ջուրն իջեցվեց Sahand էսկադրոնային ականակիրը, որի կառուցումն ավարտվեց վաղաժամ` 9 ամսվա ընթացքում: Այժմ պլանավորված է այն հագեցնել ժամանակակից ռազմական տեխնիկայով:
Sahand-ը համարժեք է բրիտանական Vosper Mark ֆրեգատին: Սկզբնական շրջանում նավն անվանվել է «Ֆարամարզ», իսկ իսլամական հեղափոխությունից հետո` Sahand:









































