Monday, 13 07 2026
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ

Վոլսկու «անպարկեշտ» պնդումը` տնտեսական անկման դեպքում կառավարությունը փոխվում է. մամուլ

Եթե որևէ երկրում տնտեսական վիճակը վատանում է, կառավարությունը փոխվում է: Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցերին ի պատասխան` նման «անպարկեշտ» պնդում է արել Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յացեկ Սարյուզ-Վոլսկին: Սա «անպարկեշտ» է, որովհետև ԵԺԿ անդամ Հայաստանի հանրապետական կուսակցության ձևավորած կառավարության օրոք Հայաստանի տնտեսական վիճակը վատթարացել է (մեղմ ասած), մինչդեռ կառավարությունը ոչ միայն չփոխվեց ամիսներ առաջ կայացած Աժ ընտրությունների արդյունքներով, այլև ՀՀԿ-ն մտադիր է թեկնածու առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում և պնդում է, որ հենց նա է միակ հաղթող թեկնածուն: Սա, ինչպես «ՀԺ» թղթակցին փոխանցել է ԵԺԿ փոխնախագահը, իրենք եվրոպացիները, չեն կարող հասկանալ: Թերթը ներկայացնում է Յացեկ Սարյուզ-Վոլսկու հետ «ՀԺ» թղթակցի զրույցը, որը տեղի է ունեցել երեկ` Աժ-ում:

– Պարոն Վոլսկի, եվրոպական երկրներից մեկ օրինակ կարո՞ղ եք բերել որտեղ տնտեսական ցուցանիշները գահավիժում են, աղքատության ու արտագաղթի ցուցանիշները` մեծանում, իսկ իշխանությունները շարունակում են վերընտրվել:

– Մեծամասնության դեպքերում այդպիսի բան չկա:

– Թեկուզ մեկ օրինակ:

– Մեծ մասամբ էդպես չի լինում: Եթե տնտեսական իրավիճակը վատանում է, կառավարությունը փոխվում է:

– Ուղղակի Հայաստանում դա կայացած իրողություն է` շնորհիվ ՀՀԿ-ի, որին ԵԺԿ-ն իր շարքերն է ընդունել:

– Դա Հայաստանի ժողովրդավարության գաղտնիքն է, որը միայն Հայաստանը գիտի, մենք չգիտենք: Փաստորեն, երևի հայկական հասարակության համար տնտեսական վիճակը ֆակտոր չէ իշխանությունների ընտրության ժամանակ:

– Չե՞ք կարծում, որ իր երկրում կասկածելի ժողովրդականություն վայելող քաղաքական ուժին` ՀՀԿ-ին աջակցելով, նպաստում եք, որ հայ հանրության մոտ նոյնքան կասկածելի վերաբերմունք ձևավորվի դեպի եվրոպական արժեքները:

– Իրականում մենք չենք օժանդակում ինչ-որ կոնկրետ կուսակցության: Հայաստանում մենք ունենք 3 գործընկեր կուսակցություն, որոնք ԵԺԿ անդամներ են, և գլխավոր գաղափարն այն է, որ մեր արժեքային խնդիրների տեսլականի հետ իրենց մոտեցումները համընկնում են: Սա զուտ համագործակցություն է, բայց ոչ` օժանդակում:

Թե որ հարցում է ՀՀԿ-ի մոտեցումը համընկնում ԵԺԿ-ի արժեքային տեսլականին, դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ ժողովրդավարության հարցում ԵԺԿ տեսլականներն ու ՀՀԿ մոտեցումները չեն համընկնում, որովհետև ՀՀ-ի ժողովրդավարությունը գահավիժող տնտեսական ցուցանիշների պայմաններում վերընտրվող ՀՀԿ-ի պատճառով, մի գաղտնիք ունի, որը ԵԺԿ-ին հայտնի չէ:

Երեկ Երևանում կայացել է ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների 2-րդ գագաթնաժողովը: Մինչ այդ ՀՀ Աժ-ում հյուրընկալվել էր ԵԺԿ պատվիրակությունը` «Խորհրդարանական ուղղվածությունը և համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման» ֆորումին մասնակցելու նպատակով: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում