Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խաղաղությունը «փափուկ» հարկադրելու կուրս որդեգրի. Կազիմիրով

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին (1992-1996) ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը երեկ մասնակցել է «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության դինամիկա» միջազգային ֆորումին:

Այստեղ Կազմիրովը զեկույց է կարդացել «Ղարաբաղյան հակամարտության այլընտրանքային ուղիները Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության դինամիկայի համատեքստում» թեմայով: Իր ելույթում Կազիմիրովը նշել է.

«Պաշտոնատար անձինք և քաղաքագետները, և հատկապես Բաքվում, արդեն երկար տարիներ է, ինչ կանխագուշակում են Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսում: Խաղաղ կարգավորման 20-ամյա ջանքերը դեռ արդյունք չեն տվել, ինչի հետևանքով հակամարտությունը շարունակում է Հարավային Կովկասում մնալ որպես վտանգավոր օջախ:

Հայտնի է, որ ձգձգվող և քիչ արդյունավետ բանակցությունների և կողմերի՝ միմյանց բացառող դիրքորոշումների գլխավոր պատճառներից մեկը փոխադարձ խոր անվստահությունն է, որը խորանում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությամբ:

Չնայած իր բոլոր վիթխարի ծախսերին և հզորության մասին հայտարություններին՝ Բաքուն բավական հիմքեր ունի կասկածելու հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու հնարավոր ելքի վրա: Բլիցկրիգն (կայծակնային պատերազմ) անհնար է, խոշոր կորուստներն ու ծախսերն՝ անխուսափելի, ռեզոնանսը՝ անբարենպաստ, քաղաքական-դիվանագիտական դիրքորոշումները՝ ոչ շահավետ:

Բաքվի գլխավոր քարոզչական հաղթաթուղթը՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանների օկուպացիան», հեշտությամբ հերքվում է նրանով, որ շրջանը շրջանի հետևից կորցնելով՝ հենց Ադրբեջանը 1991-1994 թվականներին չի ցանկացել դադարեցնել պատերազմը: Այնպես որ Բաքվի ռազմաշունչ կամպանիան հանդիսանում է խաբկանք սեփական ժողովրդի հանդեպ:

ԵԱՀԿ-ն, որին կողմերը վստահել են հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչպես նաև Մինսկի խմբում համանախագահող երկրները կարող են և պետք է կոշտ դիրքորոշում որդեգրեն նրանց նկատմամբ, ովքեր չեն բացառում խնդրի ուժային լուծումը, քանի որ դա արմատապես խաթարում է խաղաղապահ առաքելությունը: Շեշտը պետք է դրվի պատերազմի անթույլատրելիության վրա:

Մադրիդյան սկզբունքների քննարկումը ցայժմ ընթացել է ընդմիջումներով՝ առանց առանցքային խնդիրներին հատուկ ուշադրություն դարձնելու: Բանակցությունները պետք է հստակ տարանջատեն երկու ուղղության՝ առաջնահերթությունը տալով խաղաղության ու պատերազմի խնդիրներին:

Յուրաքանչյուր մակարդակով յուրաքանչյուր հանդիպման ժամանակ առաջին հերթին պետք է քննարկել զինադադարի ու վստահության միջոցների ամրագրման հարցը և հետո նոր անցնել երկրորդ ուղղությանը՝ մնացյալ հարցերին: Եթե առաջին ուղղությամբ չի գրանցվում առաջընթաց, ապա մնացյալ հարցերի քննարկումը հետաձգվում է մինչև հաջորդ հանդիպում:

Հաճախ ասում են, թե ռազմական գործողությունները կարող են սկսվել ակամա՝ շփման գծի մարտական միջադեպերի ինքնաբուխ զարգացման հետևանքով: Սրա հետ կապված՝ 1995 թվականի փետրվարի 4-ին երեք կողմերը (ներառյալ Լեռնային Ղարաբաղը) կնքել են հրադադարի ռեժիմի ամրագրման համաձայնագիր: Բաքուն չի ցանկանում կատարել այդ համաձայնագրի պայմանները և անգամ հիշատակել այն, թեև այն կնքվել է Հեյդար Ալիևի անձնական մասնակցությամբ:

Ապշեցուցիչ է ԵԱՀԿ-ի հիերարխների և համանախագահների «հանդուրժողականությունն» այդ անոմալիայի նկատմամբ: Եթե չի հարգվում pacta sunt servanda (պայմանագրերը պետք է պահպանել – 1in.am) սկզբունքը, ապա ընդհանրապես անիմաստ է այդպիսի կողմի հետ բանակցություններ վարել համաձայնագրերի կնքման շուրջ:

Համաձայնագրից դժգոհ քաղաքակիրթ պետությունը կարող է առաջարկել վերանայել այն, փոփոխել, հավելել և վերջապես չեղյալ հայտարարել, մինչդեռ Ադրբեջանը պարզապես անտեսում է այն: Բաքվի մի շարք քաղաքագետներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի անարդյունավետության պատրվակով առաջարկում են, որ հարցի կարգավորմամբ զբաղվի ՄԱԿ ԱԽ-ը:

Սակայն պետք չէ մոռանալ, որ ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերի չիրագործման մեղավորն առաջին հերթին Ադրբեջանն է, ով չի ցանկացել դադարեցնել ռազմական գործողությունները: Ոչ վաղ անցյալում Իլհամ Ալիևը շատ կարևոր խոսքեր ասաց. «Մի շարք դեպքերում ՄԱԿ ԱԽ-ն որոշումներ է ընդունում, և մի քանի ժամ անց դրանք սկսում են իրագործվել: Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա այդ անարդարությունը շարունակվում է արդեն 20 տարի»:

Այստեղ Ալիևը «մոռացել» է, որ Ադրբեջանը պետք է կատարեր ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի գլխավոր պահանջները, այսինքն կրակը դադարեցներ «մի քանի ժամ անց», մինչդեռ նա դա արել է միայն մեկ տարի անց, այն էլ հարկադրաբար, երբ ռազմաճակատի գիծը բավական առաջ էր շարժվել դեպի արևելք: Արդյունքում, Բաքուն չի կատարել այդ պահանջներից և ոչ մեկը:

Բաքուն ոչինչ չի ցանկանում լսել ուժի չկիրառման համաձայնագրի կնքման մասին, իսկ դա ամենակարճ ուղին է դեպի խաղաղություն: Բանակցությունների վերաբերյալ տարբեր առաջարկներում կան նաև անհեթեթություններ: Օրինակ, առանց «հիմնարար սկզբունքների» համաձայնության բանակցություններ վարել խաղաղության համաձայնագրի շուրջ:

Անհամոզիչ են նաև Լեռնային Ղարաբաղի «երկու համայնքների» երկխոսություն կազմակերպելու Բաքվի արտաքնապես գրավիչ փորձերը: Ղարաբաղի հայերին դիմակայել է Ադրբեջանի ողջ ուժը և ոչ թե նրա միայն համայնքը բուն Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղը պետք է տեղ զբաղեցնի բանակցային մեծ սեղանի շուրջ:

Ժամանակն է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան խաղաղությունը «փափուկ» հարկադրելու կուրս որդեգրեն: Ընդ որում, անհրաժեշտ է դա անել ավելի շուտ, քան արկածախնդիրները պատերազմը սկսելու ռիսկի կդիմեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում