Sunday, 05 05 2024
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը

«Հարցով խառնված է ոմն երգիչ Մարտին Մկրտչյան, որը Տարոն Մարգարյանի ընկերն է»

Երևանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի Զիլինիա Մնացականյանն այսօր եկել էր կառավարության մոտ՝ դիմելու վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ոստիկանապետ Վովա Գասպարյանին:

Նա պատմեց, որ 2004-ին իրենց շենքի վերևի հարևանը առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և Կենտրոն համատիրության թողտվության ապամոնտաժել է օդափոխության համակարգը և տասը տարուց ավելի է՝ զրկել հարևանին գազիֆիկացման հնարավորությունից: Այս մասով, նրա խոսքով, կա դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռ:

Նա նշեց. «Համատիրության շահագործման բաժնի պետ Քաջիկ Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ դատարանի վճիռը կատարվեց մասնակի՝ չպահպանելով քաղաքաշինական անվտանգության պայմանները, և իմ բնակարանը զրկված է օդափոխման համակարգից, դրա պատճառով զրկված եմ գազից»,- ասաց Զիլինիա Մնացականյանը:

Նա հավելեց, որ բազմաթիվ բողոքներին՝ ուղղված պատկան մարմիններին, Քաջիկ Սարգսյանի ապօրինի գործողությունների պատճառով ընթացք չի տրվում:

Նա շարունակեց պատմել, որ 2000-ականներին, երբ Հայաստանում չի եղել, կողքի հարևանը՝ թաղապետարանի համաձայնեցմամբ, առաջին հարկի հետնամասում, որտեղ գտնվում է Զիլինիա Մնացականյանի բնակարանը, կոյուղագծի վթարային հորանը ապօրինաբար զավթել և փակել է:

Արդեն մեկ տարի է՝ բաղնիք-զուգարանը ջրազրկված է. «Իմ բազմաթիվ բողոքներին համատիրությունը կտրականապես հրաժարվում է լուծում տալ, շահագործման բաժնի պետը ինձ ասում է՝ պարտադի՞ր է, որ դու կենտրոնում ապրես, ծախի՝ գնա հանգիստ տեղ ապրի: Թաղապետն ինձ ասում է՝ ոնց ինձ ձեռ է տալիս, տենց էլ գրում եմ»,- ասաց նա՝ հավելելով, որ կողքի հարևանի հարցով խառնված է ոմն երգիչ Մարտին Մկրտչյան, որը նրանց տղայի ընկերն է, միաժամանակ՝ Տարոն Մարգարյանի ընկերը, որն էլ հարցը փակում է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երգիչ Մարտին Մկրտչյանը, որն այդ պահին իր՝ Ազարյան փողոցում ապրող ընկերոջ՝ Վարդանի հետ էր, զարմացավ Զիլինիա Մնացականյանի հայտարարությունից: Նա նշեց, որ ինքը ոչ մեկի հովանավոր չի եղել և չի կարող լինել:

Զիլինա Մնացականյանի հարևան Վարդանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Այդ անձնավորությունը իր ոչ լիարժեք կեցվածքով սաղ հարևանությանը հասցրել է չգիտեմ ինչի և արդեն երկու-երեք տարի է՝ բողոքում է վերևի հարևանից, որ իր օդը փակել է, հիմա մեզ վրա է բողոքում, որ իրա ջուրը փակել ենք, մինչդեռ մենք երեք տուն այն կողմ ենք, անհեթեթություն է: Ինչքան կառույց կա, ինքը դիմել է, վերջին անգամ էլ դիմել է նախագահի վերահսկողություն, եկել են, բայց ով կարող է ինձ հովանավոր կանգնի»,- ասաց Վարդանը՝ հավելելով, որ քսան տարի է՝ իրենց մուտքի մոտ (16 հարկանոց շենքի) 70 բնակարանի ստորագրություն են հավաքել և փակել են դարպասով մուտքը. «Իրենք չգիտես ինչու կարծում են, որ իրենց ջուրը կտրվել է նրա համար, որ մենք վառոտ ենք դրել»,- ասաց նա:

Նա նշեց, որ մեր օրենքներն են թույլ այն առումով, որ անհիմն բողոք ներկայացնողներին դատ չի հասնում, և եթե ինքը լիներ կանոնադրություն գրող, հաստատ կետ կմտներ, որ այն մարդուն, ով իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է անում, տվյալ մարդուն կամ պետք է դատեն, կամ պետք է ուղարկեն գժանոց:

«Խնդրում եմ իմ ընկերոջ անունը հանեք միջից: Իրեն լուրջ մարդ եք ընդունել և ընդունել նրա հայտարարությո՞ւնը»,- ասաց Վարդանը։

Մարտին Մկրտչյանն էլ նշեց. «Անհեթեթ բաներին ոչ հավատացեք, ոչ տեղիք տվեք, ես երգիչ մարդ եմ, նման բաների մեջ ոչ խառնվում եմ, ոչ էլ դա ինձ պետք է: Առաջին անգամ եմ ձեզնից լսում նման բան»,- ասաց նա։

Իսկ այն հարցին, որ ինքը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ ընկերն է, ուստի այս հարցերում աջակցել է ընկերոջը, նշեց, որ Տարոն Մարգարյանի հետ մոտ չէ. «Կյանքում ոչ մեկի համար ոչ խնդրել եմ և ոչ էլ ես այդքան հնարավորություն ունեմ որևէ մեկին հովանավորելու»,- ասաց Մարտին Մկրտչյանը՝ հավելելով, որ անգամ իր ընտանիքի համար որևէ մեկին չի դիմել, ուր մնաց խողովակի համար դիմի որևէ մեկին:

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում