Այսօր կառավարության մոտ էր եկել Այգեստան 11 փողոցի բնակչուհի Արմենուհի Մելքոնյանը, ով պատմեց, որ 1960 թվականից հայրը կոյուղագիծ է անցկացրել, բայց հինգ տարի առաջ նոր հարևանները փորձել են կոյուղագիծը բակից դուրս բերել:
«Արդեն չորրորդ ամիսն է՝ 21 բնակիչ կոյուղագիծ չունի, կոյուղուց օգտվելու հնարավորություն չունի՝ ո՛չ լողանալու, ո՛չ լվացք անելու, ոչ մի բանի, մենք այս ամառվա շոգին կոյուղուց չենք կարողանում օգտվել: Ավելին՝ դատարանը որոշում է կայացրել, որ ամուսիններով ինչպես փակել են կոյուղագիծը, այդպես էլ պետք է բացեն, բայց իրենք շատ համառ են, համառորեն չեն ուզում բացել կոյուղագիծը: Նրանք ոչ միայն չեն բացում, այլև խոչընդոտում են ԴԱՀԿ աշխատողների աշխատանքին»,- հավելեց Արմենուհի Մելքոնյանը:
Ավելին՝ տեսանյութում: