ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանին իշխանություններին են ներկայացրել վերջինիս կողմից Սիրիա գումար ուղարկելու հարցում իրենց տեսակետը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Նուլանդը հիշեցրել է, որ օգոստոսին Սիրիան հրապարակավ ընդունել է, որ Ռուսաստանը իրեն տրամադրել է այդ ծառայությունը:
«Իհարկե, մենք Ռուսաստանին ներկայացրել ենք մեր տեսակետը, ինչպես նաև ներկայացրել ենք ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ մեր դիրքորոշումը՝ դրանից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո»,- հայտարարել է Նուլանդը:
Երեքշաբթի Pro Publica ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարել էր, որ 2012թ. հուլիսի 9-ից մինչև սեպտեմբերի 15-ը Ռուսաստանը Սիրիա գրեթե 240 տոննա թղթադրամ է ուղարկել:
Նուլանդը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը Սիրիայի իշխանություններին աջակցելու վերաբերյալ անփոփոխ է մնացել:








































