Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային քրեական դատարանը մեղադրանքի բոլոր կետերով արդարացրել է Կոսովոյի նախկին վարչապետ և «Կոսովոյի ազատագրական բանակի» նախկին հրամանատարներից մեկին՝ Ռամուշ Հարադինային:
Մեղադրող կողմի կարծիքով՝ Ռամուշն ու նրա կողմնակիցները մեղավոր են բազմաթիվ սպանությունների, կտտանքների, դաժան վերաբերմունքի, ինչպես նաև օրենքը խախտելու մեջ:
Դատախազները պահանջել էին Ռամուշին դատապարտել 20 տարվա ազատազրկման` գրում է ITAR-TASS-ը:
Հարկ է նշել, որ 2005թ. Ռամուշ Հարադինայը ինքնակամ հանձնվել էր միջազգային արդարադատությանը:
Նախկին քաղաքական գործչի նկատմամբ առաջին գործընթացը մեկնարկել է Հաագայում` 2007թ. մարտին: 2008-ին Ռամուշ Հարադինայն ու Իդրիզ Բալայը ամբողջությամբ արդարացվել են բոլոր՝ 37 կետերով: Պատճառը բավարար ապացույցների բացակայությունն էր:
Հարավսլավիայի հարցով միջազգային քրեական դատարանը բողոքարկել էր վճիռը, իսկ 2010թ. Վճռաբեկ պալատը մասնակի այն չեղյալ էր հայտարարել: Այս տարվա օգոստոսին նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային քրեական դատարանում սկսվեցին գործի կրկնակի լսումները նախկին 37 կետից 6-ի նկատմամբ:










































