Մարիա Սուսանա Ֆլորես Գամեսը, որն արժանացել էր «Միսս Սինալոա նահանգ-2012» տիտղոսին, սպանվել է Մեքսիկայի արևմտյան Մոկորիտո քաղաքում զինվորականների և հանցավոր խմբավորման անդամների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
22-ամյա աղջկա մահվան հանգամանքները հստակեցվում են, կան կատարվածի մի քանի վարկածներ: Դրանցից մեկի համաձայն՝ աղջիկը իր փեսացուի հետ քայլել է փողոցով, երբ տեղի է ունեցել փոխհրաձագությունը: Երիտասարդները պատահաբար են հայտնվել փամփուշտների տակ, և երկուսն էլ տեղում զովել են:
Մեկ այլ՝ ոչ պաշտոնական վարկածի համաձայն՝ նրա փեսացուն գտնվել է զինվորականների վրա հարձակում իրականացնողների շարքում: Սակայն այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ էր անում Ֆլորես Գամեսն այնտեղ:
Իշխանությունները խոստանում են մանրամասն հետաքննել տեղի ունեցածի հանգամանքները:










































