Saturday, 08 06 2024
16:15
Իրանը և Հնդկաստանը համատեղ կաշխատեն՝ ընդլայնելու երկկողմ կապերը
16:00
Զիմբաբվեի նախագահը BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է

Այլընտրանքային էներգիան մեծ դեր ունի` սննդի վերամշակումից մինչև աշխատատեղերի ստեղծում

Հայաստան-Իրան գիտական և արդյունաբերական համագործակցությանը քաղաքական երանգ պետք չէ տալ, այն զուտ տնտեսական համագործակցություն է: Հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, ով գազի և էլեկտրաէներգայի թանկացման նոր այլընտրանք է առաջարկում` հելիոֆիկացիա:

«Ես գիտեմ հարյուր ձև Հայաստանի տնտեսությունը վերականգնելու համար, բայց ոչ մի ձև չեմ գտնում մեր չարքաշ մարդկանց դեմ պայքարելու համար: Արևային տեխնիկայի զարգացմամբ զբաղվել սկսել եմ 21 տարի առաջ: Նախարար Երվանդ Զախարյանը հայտարարում է, որ ծանոթ չէ սարքին, մինչդեռ շատ լավ ծանոթ է, անգամ նկարը կա այդ սարքի մոտ: Սա, կարծում եմ, պարզապես փախուստ է խնդրից: Խոշոր միջազգային պրոբլեմ է սա` էներգետիկայի հարցը, որ առայժմ մի կերպ լուծվում է, բայց հետո կդառնա անլուծելի»,- ասաց նա:

Համազասպյանն առաջարկում է հելիոֆիկացված գյուղեր` Հայաստանում` Տաշիրում, Ղարաբաղում` Թալիշ գյուղում: Նա առաջարկում է արևային սարքերի գործարաններ ստեղծել` իրենց փողերով, մեր տեխնոլոգիաներով: Գործարաններից մեկը պիտի լինի Հայաստանում, մյուսն` Իրանում, կողմերը պետք է գործարաններում հիսուն տոկոս բաժնետեր լինենլ Գիտնականը նշում է, թե իրանական կողմն անհանգիստ է, որ քաղաքական երանգ է տրվել, գրվել է իբրև` Իրանը պայքարում է ռուսական գազի դեմ, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում:

Համազասպյանն ասաց, որ հինգ առաջարկություն է ներկայացրել բիզնեսի համար, այն կուղարկեն ֆիրմաներին: Բանախոսը նշեց, թե բազային գործարանների արժեքը ութ միլիոն դոլար է կազմում, ինքն այսօր էլ պատրաստ է աշխատել, կարծում է` մեր ժամանակներում գործարանները տարիների խնդիր չեն, երկու ամսում կարելի է կառուցել: Արևային էներգիան կարելի է օգտագործել որպես տեխնոլոգիա` լույսի միջոցով սննդի վերամշակման համար, կարելի է սպիրտ ստանալ, չրեր պատրաստել, չորանոցներ: «Ինձ քննարկումների չեն հրավիրում, խուսափում են ինձ հետ հանդիպումից, վախենում են ճշմարտությունից, որովհետև ճշմարտություն եմ ասում: Մեզ էներգիան էնքան պետք չի, ինչքան էն աշխատատեղերը, որ կստեղծենք Հայաստանում, որ էսօր չորս դրամի համար էսքան չպայքարենք»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում