Sunday, 05 05 2024
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան

«Հայաստանը թերֆինանսավորում է հիմնական ոլորտները». ՀԲ-ն առաջարկում է վերանայել հարկային արտոնությունները

Համաշխարհային բանկն ուսումնասիրում է Հայաստանի պետական ծախսերը: Ի՞նչ է բացահայտել ՀԲ-ն և առաջարկել Հայաստանի կառավարությանը` այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀԲ հայաստանյան գրասենյակի գլխավոր տնտեսագետ Գոհար Գյուլումյանի հետ:

– Տիկին Գյուլումյան, ի՞նչ է արձանագրել Համաշխարհային բանկը ուսումնասիրության արդյունքում:

– Վերջին 2-3 տարում ՀԲ-ն կատարել է պետական ծախսերի ուսումնասիրություն, և հիմնական եզրակացությունները հետևյալն են` հետճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանը խնդիր ունի ոչ միայն կոնսոլիդացնելու պետական ծախսերը, այլև ընդլայնելու բյուջետային շրջանակը, որը հնարավորություն կտա ավելի շատ միջոցներ տրամադրել սոցիալական խնդիրների լուծմանը և տնտեսական աճին ուղղվող պետական ծախսերին: Իհարկե, Հայաստանը կարողացավ ճգնաժամի տարիներին կուտակված բարձր պարտքի ցուցանիշը կայունացնել և վերջին 2 տարիներին նույնիսկ նվազեցնել համախառն ներքին արդյունքի նկատմամբ, և դեֆիցիտը բյուջեում նվազեցնել` ավելի կառավարելի մակարդակում այն պահելով, սակայն, ընդհանուր առմամբ, պետական եկամուտների մեծությունը համախառն ներքին արդյունքի համեմատ Հայաստանում բարձր չէ, ինչը խնդիր է առաջացնում ծախսերի պահանջը, որ կա տնտեսության և սոցիալական ոլորտում, իրականացնելու առումով: Պիտի մի կողմից հարկային բեռը չավելացնել, որ մասնավոր հատվածի վրա մեծ ճնշում չլինի և այն զարգանա, բայց մյուս կողմից էլ` պետք է այդ ծախսերի պահանջը բավարարվի: Այդ առումով վերջին ուսումնասիրությունների արդյունքներն առաջարկում են, որ Հայաստանում թերևս վերանայվի հարկային արտոնությունների տրամադրման կարգը: Վերանայվի եղած արտոնությունների նպատակայնությունը և դրանց զարգացման ազդեցությունը գնահատելու առումով, և եթե թույլ են այդ գնահատականները, թերևս վերանայվեն, ու ավելի միասնական դաշտ ստեղծվի: Արտոնությունները նվազեցնելով՝ հորիզոնական ընդհանուր պայմաններ ստեղծվեն բոլոր հարկատուների համար: Մեր գնահատականներով` այդ արտոնությունների վերանայման և որոշների վերանայման արդյունքում Հայաստանը հնարավորություն ունի բյուջետային եկամուտները ավելացնել մինչև համախառն ներքին արդյունքի 3-6 տոկոսով, ինչը մեծ միջոցներ կբերի նշված սոցիալական խնդիրների և ենթակառուցվածքների ֆինանսավորման համար:

– Համաշխարհային բանկը համանման առաջարկություն արե՞լ է Հայաստանի կառավարությանը և ի՞նչ արձագանք է եղել:

– Մեր ուսումնասիրությունները ներկայացվում են կառավարությանը: Մենք այդ հաշվետվությունները համատեղ քննարկում ենք, փորձում ենք ուղիներ տեսնել դրանց արդյունքները իրականացնելու գործնական լուծումներ գտնելու հարցում: Կարծիք կա, որ ՀԲ-ն գերագնահատում է դրանց ընդհանուր ծավալը, բայց առնվազն պայմանավորվածություն կա, որ 2015 թվականին պետական բյուջեի փաստաթղթից սկսած ավելի հրապարակային կդարձնեն հարկային արտոնությունների վերաբերյալ ինֆորմացիան՝ այն զետեղելով պետբյուջեի փաստաթղթում որպես հարկային ծախսեր:

– Նոր վարչապետը խոսեց նոր փոփոխությունների մասին, հարկային հավասար պայմանների մասին, ստվերից դուրս գալու մասին: Ինչպե՞ս է ՀԲ-ն գնահատում այդ հայտարարությունները և փոփոխությունները, և այդ առթիվ որևէ փոփոխություն արձանագրե՞լ է ՀԲ-ն, ինչի մասին հայտարարել էր վարչապետը:

– Վստահությունը մասնավոր հատվածի և կառավարության քաղաքականության նկատմամբ կարևոր է, մենք ողջունում ենք այդ երկխոսությունը: Թերևս վաղ է արդյունքների մասին դատել: Մենք պիտի դեռևս տեսնենք հարկերի հավաքագրման ընդհանուր դինամիկան, թե ըստ ամիսների ինչպես է բարելավվում այս տարի համեմատած նախորդի հետ: Մեր կողմից վերլուծությունները կշարունակվեն: Մյուս տարի այս ժամանակ մենք կարող ենք ավելի հիմնավոր, վերլուծական աշխատանքների հիման վրա դատել:

– Կա՞ն այնպիսի ծախսեր, որոնք այնքան էլ հիմնավորված չեն, քանի որ այսօր խոսք է գնում հատկապես գնումների ոլորտում խախտումների մասին, որոնց առթիվ հատկապես Վերահսկիչ պալատը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը որոշակի բացահայտումներ են արել:

– Առանձին ոլորտներով անցյալ տարի մենք ուսումնասիրություն ենք արել, և թերևս կա որոշ միջակայք ոլորտային ծախսերի արդյունավետությունը բարելավելու, և գնումների ընթացակարգն ու որոշ այլ հարցեր բարելավելով հնարավոր է այդ արդյունքներին հասնել, բայց խոշոր հաշվով ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանը թերֆինանսավորում է հիմնական ոլորտները: Ընդհանուր բյուջետային եկամուտների սակավ լինելու արդյունքում բոլոր ոլորտներում առկա է ավելի շատ ֆինանսավորման պահանջ, քան այսօր մեր պետական բյուջեն հնարավորություն ունի: Կրթության ոլորտում Հայաստանն ավելի քիչ եկամուտներ է տրամադրում, քան համանման եկամուտ ունեցող այլ երկրները: Առողջապահական ծախսերը ավելի ցածր են, քան տարածաշրջանում մնացած երկրներն են տրամադրում: Նույնը կարելի է ասել ճանապարհների ցանցի ընթացիկ պահպանման և կապիտալ վերանորոգման ծախսերի մասին:

– Հայաստանի կառավարությունը 1000 դրամով ավելացրեց կարիքավոր ընտանիքների նպաստի չափը՝ ասելով, որ դա օգնություն է էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց: Ձեր կարծիքով՝ սա կարելի՞ է օգնություն անվանել:

– Ընտանեկան նպաստների համակարգի հետ կապված մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համակարգի ընդհանուր հասցեականությունը բարձր է՝ 70 տոկոս: Եվ դա բարձր ցուցանիշ է, ոչ միայն նախորդ տարիների, այլև տարածաշրջանի երկրների համեմատությամբ: Խնդիրը ծրագրի փոքր լինելու մեջ է: Աղքատ ընտանիքների միայն 20-22 տոկոսն են, որ ընդգրկված են ընտանեկան նպաստների համակարգում: Գուցե 1000 դրամը համեստ գումար է, բայց խնդիրն այն է, որ ընդհանուր բյուջետային հատկացումն ավելացվի, որ հնարավոր լինի ավելի շատ թվով աղքատ ընտանիքներ ներգրավել համակարգում:

– Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո կառավարությունը նոր պարտք վերցրեց: ՀԲ-ն ինչպե՞ս է գնահատում այդ պարտքը և դրա հետևանքները ինչպիսի՞ն կլինեն:

– Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի արտաքին պարտքի բեռը ծանր չէ: Մեր գնահատականներով` պարտքը կառավարելի է, և կարելի է ասել, որ այն լուրջ խնդիրներ չի առաջացնում այսօր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում