Բանգլադեշի մայրաքաղաք Դակայում այսօր կարի գործարանում մեծ հրդեհ է բռնկվել այն բանից հետո, երբ նմանատիպ դժբախտ դեպքի հետևանքով զոհվել էր ավելի քան 120 մարդ, հաղորդում է Daily Star թերթի կայքէջը:
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ կրակը բռնկվել է այսօր առավոտյան:
Ֆաբրիկայի աշխատակիցները, ականատեսների վկայությամբ, բարձրանում են գործարանի տանիքը:
Շուրջ 15 հրշեջ ավտոմեքենա է ժամանել դեպքի վայր, հաղորդում է պարբերականը: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկա:
Սա արդեն երկրորդ հրդեհն է Դակայի արվարձանում վերջին 2 օրում: Կիրակի 9-հարկանի շինությունում ծագած հրդեհը խլել էր 124 մարդու կյանք:











































