Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հանրությունն իներտ է, որովհետև տեսնում է՝ ընդդիմությունն իրեն տանում է ոչ մի տեղ (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն էԱԺ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

 Հայաստանյան քաղաքականությունը թևակոխել է ակտիվ նախընտրական փուլ, և թվում էր, թե քաղաքական ուժերն այս ընթացքում պետք է ավելի հստակ դիրքերից հանդես գան, սակայն տեսնում ենք, որ գնալով անորոշություններն են շատանում։ Քաղաքական ուժերը խուսափում են նույնիսկ հստակ դիրքորոշումներ հայտնել իրենց թեկնածուների առաջադրման վերաբերյալ։ Ի՞նչն է պատճառը։ Ինչպե՞ս կգնահատեք մեր քաղաքական դաշտի վերջին շրջանի անցուդարձը։

 – Նախ՝ կայացած քաղաքական ուժերն ավելի վաղ են արտահայտում իրենց տեսակետներն ու քայլերը՝ կապված առաջիկա ընտրությունների հետ։ Մեր կուսակցությունը վաղուց է հայտնել իր տեսակետը և անցել նախագահական ընտրությունների կազմակերպման ու իրականացման գործընթացին։ Մեր չափորոշիչը ոչ միայն սեփական թեկնածուով հանդես գալն է, այլև առաջիկա ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը։ Իսկ եթե քաղաքական ուժերը հզոր չեն, նրանք սպասում են քաղաքական դաշտի անցուդարձին, վերադասավորումներին։ Ընտրություններին ընդառաջ՝ մեր հանրությունը, մեղմ ասած, փոքր-ինչ իներտ է։ Պատճառն այն է, որ ժողովուրդը տեսավ, որ ընդդիմությունն իրեն տանում է ոչ մի տեղ։ Սա վատ իրավիճակ է բոլորիս համար։

 Իրենց ձեր կուսակցության ընդդիմախոսը համարող քաղաքական ուժերը վերջին շրջանի իրենց գործունեության թիրախ են դարձրել մեր երկրում գործող ընտրակարգը։ Նրանք անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքեցին և հասան ԱԺ արտահերթ նիստ գումարելուն։ Գուցե արժե՞ր մասնակցել բանավեճին և հիմնավորել, որ գործող ընտրակարգը բավարարում է պատշաճ ընտրությունների անցկացմանը։ Սակայն դուք բոյկոտեցիք, իսկ քաղաքական փոքրամասնությունն էլ համարում է, որ իր իրավունքները չեն հարգվում մեծամասնության կողմից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

 – ՀԱԿ-ի առաջարկած փոփոխություններն իսկապես արմատական են, որոնք պետք է լրջագույնս ուսումնասիրվեն։ Այնտեղ կա մեկ-երկու առաջարկություն, որոնք շտկումներից հետո կարելի է ընդունել, բայց բերել ու քաղաքական շոու  դարձնել և մեզ էլ փորձել ներգրավել այդ գործընթացի մեջ… Մենք ունենք բավական փորձառություն և նման ինտրիգների ու շոուների բազմիցս և հետևել ենք, և ակամայից մասնակից ենք եղել։ Կարծում եմ՝ մենք այդ տարիքից դուրս ենք։ Այդ լրջագույն փոփոխությունները կարիք ունեն լրջագույն ուսումնասիրությունների և երկու-երեք ամիս ժամանակ է պետք, ինչը մենք չենք հասցնի։

 Կա լրատվություն, որ ձեր կուսակցության կողմից արտահերթ նիստը բոյկոտելուց հետո ընդդիմադիր ուժերը պատրաստվում են ձեր այդ քայլը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Մեր Սահմանադրությունը երաշխավորում է քաղաքական փոքրամասնության իրավունքները, բայց այնպիսի տպավորություն է, որ դա չի նյութականանում։ Դուք, որպես ԱԺ պետականիրավական մշտական հանձնաժողովի անդամ, ի՞նչ եք կարծում, ամեն բան կարգի՞ն է այստեղ։ Գոնե ԱԺում երաշխավորվա՞ծ են քաղաքական փոքրամասնության իրավունքները։

  – Սահմանադրության 70-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում է արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարվում։ Մեր գործընկերներն օգտվել են իրենց սահմանադրական իրավունքից։ Եկել են, և քվորում չի եղել, իսկ դա յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշելու խնդիրն է։ Հանրապետական կուսակցությունը քաղաքական որոշում է կայացրել, որ մենք այդ գործընթացին չենք մասնակցում։ Որևէ մեկը չի կարող պնդել, թե սա Սահմանադրության խախտում է։

 Այս անցուդարձից հանրության մեջ ավելացա՞վ վստահությունը ընտրակարգի, առաջիկա ընտրությունների և դրանց միջոցով լեգիտիմ իշխանություն ձևավորելու հնարավորության նկատմամբ։

 – Քանի դեռ մենք լավին լավ չենք ասում, վատին էլ՝ վատ, այդ վստահությունը չի ավելանա։ Իրենց ընդդիմադիր կեցվածքն ընդգծելու համար ամեն ինչ սևացնելով ոչնչի չեն հասնի։ Հանրությունը տեսնում է քննադատությունների անվերջանալի շարք, որոնց չեն հետևում գործողություններ։ Մենք պետք է ժողովրդին չապակողմնորոշենք, չհիասթափեցնենք և գնանք ընտրությունների։ Կարծում եմ, այսօրվա Ընտրական օրենսգիրքը գործիքակազմի առումով իրավական հարթության մեջ կարող է ապահովել ազատ, արդար ընտրությունների անցկացում։ Եթե այս կամ այն քաղաքական ուժը քիչ ձայներ է հավաքել, չի նշանակում, թե Ընտրական օրենսգիրքը վատն է։ Նշանակում է, որ նրանք չունեն հեղինակություն կամ կատարած աշխատանք։  

 – Դատելով մեր քաղաքական պատասխանատուների վերջին հայտարարություններից՝ մեր նպատակը եվրոպական ինտեգրումն է։ Վերջին շրջանում Հայաստանում ՌԴ դեսպանը ակտիվորեն գովաբանում է, այսպես կոչված, Եվրասիական միության և գործող Մաքսային միության բարեմասնությունները։ Նա երբեմն անցնում է կոռեկտության սահմանները, անուղղակիորեն բանավեճի մեջ մտնում մեր երկրի վարչապետի հետ։ Այս ֆոնին 60 տարվա փորձառությամբ Եվրոպական միությունն է։ Այսինքն՝ սա ընտրություն է եղածի և չեղածի միջև։ Եթե սա ճնշում է, մենք ունե՞նք ռեսուրս՝ դրան դիմակայելու։

 – Ես զերծ կմնամ ճնշում կամ պարտադրանք եզրույթն օգտագործելուց։ Այսօրվա մեր իշխանությունն ունի բավական կամք և ուժ, և ինչ-ինչ նպատակներ հետապնդող որևէ երկրի կամ միջազգային կառույցի կողմից ճնշումը զրոյական նշանակություն ունի։ Մենք ունենք ինքնիշխան պետություն, ունենք նախագահ, և ինքներս ենք որոշում մեր հարցերը՝ խորհրդակցելով մեր քաղաքական տարբեր թիմերի և հանրության հետ։ Կապված այս կամ այն միջազգային կառույցին անդամակցելու հարցի հետ՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանը տարածաշրջանում գործիքից վերածվել է գործոնի և, ակամայից, նաև թելադրողի՝ տարբեր գործընթացներում։ Մենք վարում ենք ավելի լայնախոհ ու շրջահայաց արտաքին քաղաքականություն։ Մենք ունենք ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանի Դաշնությունը, որը, Թուրքիայի հետ կապված, ինչ-որ առումով նաև մեր սահմաննների անվտանգության երաշխավորն է։ Եվ կան եվրոպական կառույցներ, որոնց հետ մենք աշխատում ենք և հետագայում այդ գործունեությունն ընդլայնելու որոշակի քայլեր ենք իրականացնում։ Մեր իշխանությունը ելնում է բացառապես մեր պետության շահերից։ Եթե զգանք, որ ա՜յս միջազգային կառույցին անդամակցելը հանգեցնելու է մեր տնտեսության վիճակի բարելավմանը, անկախ նրանից՝ դա ում դուր կգա, թե ոչ, մենք կգնանք այդ ուղղությամբ։

– Շնորհակալություն, պրն Սահակյան։ Հուսանք, որ ամեն ինչ կընթանա բարենպաստ հունով։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում